Աննա Գրիգորյանը ստանձնեց ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը փոխանցվեց «Իմ քայլը» դաշինքի թիվ 12 տարածքային ցուցակի առավելագույն ձայներ ստացած թեկնածու Աննա Գրիգորյանին։
Աննա Գրիգորյանն ԱԺ ամբիոնից երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը։
Ավելի վաղ Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ վերցնելու է պատգամավորական մանդատը և դուրս է գալու «Իմ քայլը» խմբակցությունից։
«Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։ Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»,-նշել է Աննա Գրիգորյանը, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-21 18:1679
Представители Движения сопротивления 21 мая проводят митинг на площади Франции в Ереване.
-
2022-05-21 16:29120
В контексте ответных мер на постоянно вводимые США антироссийские санкции и в связи с поступающими запросами о персональном составе нашего национального «стоп-листа», МИД России публикует перечень американских граждан, которым закрыт въезд в Российскую Федерацию на постоянной основе. Об этом говорится в заявлении российского внешнеполитического ведомства.
-
2022-05-21 16:27137
Как передает Арменпресс, в форуме принимают участие более 25 местных и международных спикеров, более 30 компаний, более 1000 участников.
-
2022-05-21 16:22134
Российская делегация покинула встречу министров торговли Азиатско-Тихоокеанского Экономического Сотрудничества (АТЭС) в Таиланде во время доклада США. Об этом сообщает ТАСС со ссылкой на Минэкономразвития.