Նաիրա Զոհրաբյանը Փաշինյանին անվանել է Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոս
Այնպիսի տպավորություն է, որ մենք ապրում ենք զուգահեռ իրականություններում։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը։
«Կա մի իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի մենք կարողանանք փրկել Հայաստան, որովհետև Արցախը մենք, ցավոք սրտի, արդեն կորցրել ենք։ Եվ կա ձեր ստեղծած (դիմում է իմքայլականներին, խմբգր.) իրականությունը, որտեղ դուք փորձում եք կեղծ օրակարգերով շեղել հասարակության ուշադրությունը։ Այսօր մենք ունենք ռազմագերիների խնդիր։ Նիկոլ Փաշինյանը գրեց, որ գնում է Մոսկվա և իր թիվ մեկ խնդիրը լինելու է ռազմագերիների խնդիրը։ Գնաց, հերթական անգամ գլուխը խոնարհեց Ալիևի առաջ, հերթական անգամ մեր Սյունիքով ճանապարհ տվեց թուրքերին, որպեսզի իրականացնեն Մեծ թուրանի իրենց ծրագիրը։ Ալիևը հայտարարեց, որ ինքը գոհ է բանակցությունների արդյունքներից։ Իսկ ռազմագերիների ծնողները մնացին իրենց խնդիրների հետ։ Այստեղ և այսօր պետք է քննարկվի մեկ օրակարգ։ Այդ մարդն ի վիճակի չէ այլևս ադեկվատ բանակցություններ վարելու», – ասաց Զոհրաբյան։
Նա նաև նշեց, որ այսօր առկա են Հայաստանի պետականությանը սպառնացող լրջագույն վտանգներ։
«Չի կարող Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսը արժանապատիվ կերպով բանակցել և խնդիրներ լուծել», – ասաց Զոհրաբյանը` նշելով, որ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.
-
2025-07-29 08:37
Из 186 стран 154 могут удовлетворить потребности в 2–5 из 7 ключевых групп продуктов питания (фрукты, овощи, бобовые, продукты, содержащие крахмал, мясо, рыба и молочные продукты) за счет внутреннего производства. Об этом сообщает Nature Food.
-
2025-07-29 08:36
Глава фракции правящей партии «Гражданский договор» в Совете старейшин Гюмри Сарик Минасян вскоре будет назначен министром труда и социальных вопросов Армении. Об этом сообщает Aravot.am.