Մատենադարանը պատրաստում է Արցախի ձեռագրական ժառանգության ցուցադրությունը
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը պատրաստվում է ցուցադրության, առաջիկա շաբաթ կներկայացվի Արցախի ձեռագրական ժառանգությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը նշեց, որ ներկայացվելու են Արցախում գրված ու այնտեղ պահվող ձեռագրերը, Շուշիում տպված գրքերը, արխիվային փաստաթղթեր, կաթողիկոսական գրություններ և այլն: Ընդհանուր շուրջ 80 տասնյակի հասնող ցուցանմուշ:
Արամ Թորոսյանի խոսքով, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Արցախի մասնաճյուղում 2015 թվականից ցուցադրվում էին 100-ից ավելի ձեռագիր մատյանները, որոնք գրչագրվել են, նկարազարդվել են Արցախում: Ներկայացվել էին նաև ձեռագրեր, որոնք գրվել են պատմական Հայաստանի այլ նահանգներում: Արցախը հայտնի էր ոչ միայն որպես ձեռագրաստեղծման, այլև ձեռագրերի պահպանության վայր:
«Պատերազմի օրերին, երբ ամբողջ աշխարհն ականատես եղավ, թե ինչպես է Ադրբեջանը խոցում մշակութային հաստատությունները, ինչպես օրինակ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Մատենադարան-Գանձասար մշակութային կենտրոնը կազմակերպեց ցուցադրվող գանձերի տարհանումն Արցախից: Մենք տեղափոխեցինք Երևանի Մաշտոցյան Մատենադարան: Ուզում եմ ընդգծել, որ ամեն դեպքում՝ ժամանակավոր: Մենք դրանք անպայման վերադարձնելու ենք Արցախ, և ցուցադրությունը նորից լինելու է Գանձասարում: Մինչ այդ, տնօրինությունը որոշեց Արցախի գանձերը ցուցադրել Երևանի Մատենադարանում:
Մոտ օրերս ցուցադրությունը կբացվի: Տևելու է այնքան, մինչև որոշենք այդ ցուցադրությունը վերադարձնել Արցախ, հավանաբար տարվա կեսին: Թեպետ հստակ չէ, պետք է մի շարք տեխնիկական, անվտանգության հարցեր ճշտել, որից հետո ցուցադրությունը կվերադարձվի Արցախ: Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնն իր գործունեությունը պետք է շարունակի: Ասեմ, որ շենքը չէր վնասվել, աշխատակիցները ներկայանում են աշխատանքի, այնտեղ գործունեությունը շարունակվում է, պետական պահպանության ծառայությունը հսկողություն է սահմանում»,- ասաց Արամ Թորոսյանը:
Մատենադարանը հանդես է գալիս մեկ այլ ծրագրով ևս՝ նախատեսված արցախցի երեխաների համար: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամը սկսում են մանրանկարչության դասընթաց արցախցի երեխաների համար: Ցանկացողները կարող են դիմել մինչև փետրվարի 1-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-19 12:4946
Госсекретарь США Энтони Блинкен обсудил с министром иностранных дел Турции Мевлютом Чавушоглу урегулирование отношений с Арменией. Как сообщает Hurriyet, об этом заявил турецкий министр журналистам.
-
2022-05-19 12:4759
Соединенные Штаты признают роль населения Нагорного Карабаха в вопросе определения его будущего. Об этом в интервью "Арменпресс" заявила посол США в Армении Линн Трейси.
-
2022-05-19 12:4558
Заместитель генерального прокурора Армении Србуи Галян подтвердила, что среди оппозиционных депутатов есть люди, в отношении которых начато производство в рамках закона о "О конфискации незаконно нажитого имущества". Об этом она заявила в четверг в парламенте Армении.
-
2022-05-19 12:4559
ЕС окажет любое возможное содействие для выполнения соглашения между Арменией и Азербайджаном в случае достижения такового. Об этом заявил главный дипломат ЕС Жозеп Боррелль, отвечая на вопрос, готов ли ЕС предоставить гарантии безопасности населению Нагорного Карабаха, если Армения и Азербайджан достигнут соглашения.