Последние новости

Արսեն Թորոսյանը հրաժարվում է պաշտոնից

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ՀՀ նախագահի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ստացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել փաստաթուղթը։

ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թորոսյանն իբր թիմի հավաքների ժամանակ ասել է, որ իրենք ձախողել են երկրի կառավարումը, ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։

Ըստ տեղեկությունների` Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար` փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ