Լավրով․ Ռուսաստանն ուզում է լուծել գերիների հարցը
Ռուսաստանը ջանքեր է գործադրում՝ արցախյան պատերազմի գերիների վերադարձի հարցը վերջնական լուծելու համար։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։
Լավրովը հիշեցրել է, որ գերիների հարցը նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության մի կետն է։ Այդ հարցը բազմիցս քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցների ընթացքում, նաև՝ Լավրովի ու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների զրույցներում։
«Գերիների հարցը նաև երկարատև քննարկման թեմա դարձավ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները Մոսկվա եկան», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ գերիների հարցում սկզբում ամենաշատ խնդիրները հայերի մոտ էին։ Նախևառաջ պետք էր, որ կողմերը կորած անձանց ցուցակներ կազմեին։ Ադրբեջանն այդ ցուցակները տվել էր, նրանք շատ չէին. ոչ միանգամից, բայց բոլորը վերադարձան։ Դրանից հետո կորած ադրբեջանցիների հետ կապված ոչ մի միջադեպ չի եղել։
«Հայկական կողմից ցուցակները միանգամից և ամբողջությամբ չեն եղել։ Եվ արդյունքում փոխանակվեցին նրանց, ովքեր մասնակից էին մինչև նոյեմբերի 9-ի գործողություններին։ Բայց հիմա գլխավորը խնդիրը դեկտեմբերին Հադրութի շրջանում գերեվարվածներն են։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ զինադադարից հետո եղել են Հադրութում, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով։ Մենք և մասնավորապես նախագահ Պուտինը, այնուամենայնիվ, պնդում ենք հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի առաջնորդվենք բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, և հարցը փակվի», - հավելել է Լավրովը:
ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ խոսել է հայ գործընկերոջ հետ ՝ վերջնական ցուցակները ճշտելու նպատակով։ Սակայն պարզվել է, որ գերիները 62-ից շատ են, ինչպես նախկինում էր ասվել։ Այժմ ցուցակները ճշտվում են ՝ հասկանալու համար, թե որտեղ կարող են գտնվել այդ մարդիկ։
Լավրովն ասել է նաև, որ ռուսական զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը շարունակում է շփման մեջ մնալ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ` գերիների խնդիրը լուծելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 07:33
Нынешние власти Армении с их низким рейтингом не смогут консолидировать достаточно большую общественную массу для попытки свержения Католикоса всех армян. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил богослов, преподаватель кафедры истории и теории религии Ереванского госуниверситета, историк Вардан Хачатрян.
-
2025-06-11 06:20
«Я знаю, что вы пришли, чтобы выразить свой гнев в связи с выражениями, озвученными премьер-министром в последние дни в адрес церкви и представителей церкви. Мы знаем, что эти выражения, озвученные премьер-министром, вызвали всеобщий гнев. Я верю, что милостью Божьей и с Божьей помощью мы вместе с вами смиренно и без излишней эмоциональности сумеем преодолеть это испытание». Об этом 11 июня в беседе с журналистами в аэропорту «Звартноц» сказал Католикос всех армян Гарегин Второй.
-
2025-06-11 06:13
Возмущенные нападками властей Армении тысячи граждане ночью встретили Католикоса всех армян Гарегина II в международном аэропорту «Звартноц» города Ереван. Среди них были и оппозиционные политические деятели.
-
2025-06-11 06:09
Армянские епархии Южной Америки выступили с заявлением.