Последние новости

Լավրով․ Արցախի կարգավիճակի հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Արցախի կարգավիճակի հարցը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Կարգավիճակի խնդիրը հակասական է, որոշվել է շրջանցել այն ու հետո լուծել,- հայտնեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ այդ հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առաջիկայում նորից տարածաշրջան կայցելեն (վերջին անգամ նրանք նախորդ տարվա դեկտեմբերի էին Երևան ու Բաքու այցելել – խմբ.

«Այն տարածքը, որտեղ խաղաղապահ առաքելություն է իրականացվում, խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտին է։ Հիմա մշակվում են տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար աջակցության կազմակերպման մանրամասները», - ավելացրեց նախարարը։

Ռուսաստանը շահագրգռված է, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը, աշխատեն Արցախում ու տեղի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերեն։ Սակայն օգնության քննարկման ընթացքում առաջանում են հարցեր, որոնք բխում են կարգավիճակի շուրջ եղած հակասություններից։ Երևանի ու Բաքվի միջև առկա այդ հակասությունների պատճառով երեք երկրների առաջնորդները որոշել են շրջանցել այդ կարգավիճակի հարցը։

Լավրովը կարծում է՝ որքան արագ բոլոր համայնքները սովորական կյանքի վերադառնան, այնքան ավելի արագ կարելի կլինի լուծել կարգավիճակի հարցը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ