Վլադիմիր Վարդանյան․ Գերիներին չվերադարձնելը միջազգային ոչ իրավաչափ արարքի տարրեր պարունակող խնդիր է
ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ադրբեջանում հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձի հիմանխնդիրը համարում է լրջագույն միջազգային իրավական խնդիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում:
«Յուրքանչյուրիս համար ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հիմնախնդիրը առաջնային, օրակարգային է: Եվ յուրաքանչյուրս առվնազն սեպտեմբերի 27-ից հետո ապրում ենք այդ խնդրով, իսկ շատերն այդ խնդրով ապրում էին նաև դեռ ավելի վաղ, քանի որ գերեվարված անձինք կային նաև նախկինում: Եվ սա լրջագույն միջազգային իրավական խնդիր է: Միջազգային ոչ իրավաչափ արարքի տարրեր պարունակող խնդիր է ռազմագերիներին և այլ պահվող անձանց չվերադարձնելը»,- ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը սկսել է իրավական գործընթացներ՝ ատելության մթնոլորտի հետ կապված, որ տարածվում է Ադրբեջանում: «Այդ իրավական գործընթացների մասին մասնագիտական հարթակներում խոսվում է 10-ից ավելի տարի, և այս կառավարությունն ի վերջո համարձակություն է գտել՝ գնալ այդ գործընթացների, թեև հասկանում է, թե ինչքան մեծ բարդություններ դրանք կարող են առաջացնել»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով խորհրդարանական աշխատանքին՝ նա նշեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների մեծամասնությունը եղել և մնում է այն կարծիքի կողմնակից, որ գերիների հետ կապված հարցով անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, և այդ առումով պետք է գտնել ճիշտ ձևաչափը: «Մենք առաջարկել ենք աշխատանքային խմբի ձևավորում: Մեր միջազգային գործընկերներին պետք է ամենօրյա ռեժիմով տեղյակ պահենք խնդիրների մասին»,- նշեց Վարդանյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.