ԱԱԾ-ում պարզում են Միրզոյանի կրկնակի գործակալ լինելու մասին ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կրկնակի գործակալ լինելու մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ պարզելու արտահոսքի աղբյուրը։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հունվարի 16-ին հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, որը նաև 2007 թվականին հավաքագրվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից։
Մասնավորապես նախկին դեսպանը նշել էր, որ դեռևս 2005թ, երբ Արարատ Միրզոյանը խոստումնալից երիտասարդ էր, ում միտքը սև էր, իսկ հոգին պղտոր, ամբիցիաներն էլ շատ բարձր էին, հայտնվել է Ցեղասպանության թանգարանում, իսկ թուրքական գործակալների տեսադաշտում հայտնվել է, երբ նա ԱՄՆ-ում սկսել է ուսումնասիրել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը:
«Թուրք կուրատորի և խոստումնալից երիտասարդի միջև հանդիպում է կայացել, որտեղ այս երիտասարդն իր հոգին վաճառել է թշնամուն՝ համաձայնվելով գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, այն մասին, թե ի՞նչ գործընթացներ են կատարվում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ի՞նչ արխիվ է այնտեղ հավաքվում և այլն»,- հայտնել է Մ.Մինասյանը։
Ըստ նրա՝ ՀՀ ԱԱԾ-ն ֆիքսել է երիտասարդի և Թուրքիայի կոնտակտները, հրավիրել նրան զրույցի ու ասել, որ նրան սպառնում է երկարատև ազատազրկում, կամ էլ պետք է համագործակցի ՀՀ ԱԱԾ-ի հետ։ Արդյունքում՝ 2007 թվականին Ա.Միրզոյանը տվել է իր գրավոր համաձայնությունը՝ ԱԱԾ-ի հետ համագործակցելու վերաբերյալ։
Ավելին, Մ.Մինասյանը հրապարակել էր նաև Ա.Միրզոյանի գրավոր համաձայնության տեքստը։
Ճիշտ է, ԱԱԾ-ն նույն օրը՝ հունվարի 16-ին, շատպել է հերքել՝ Ա.Միրզոյանի ԱԱԾ գործակալ լինելու հանգամանքը, ինչը թերևս սպասելի էր. տարօրինակ կլիներ, եթե ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատեր այս կամ այն անձի, առավել ևս պաշտոնյայի գործակալ լինելը, սակայն արդեն կատարվում է ծառայողական քննություն։ Մասնավորապես, ԱԱԾ- ում սկսվել է ծառայողական քննություն՝ պարզելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը։ Իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչ ծավալի ինֆորմացիայի արտահոսքի մասին է խոսքը։
Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն դիմել է ԱԱԾ լրատվական ծառայություն, որտեղից նշել են, թե հունվարի 16-ին տարածված հայտարարությանն ավելացնելու բան չունեն, ապա առաջարկել դիմել դատախազություն՝ Մ.Մինասյանի հնչեցրած տեղեկությունները քննության առարկա դառնալու վերաբերյալ պարզաբանումների համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.