Ռուբեն Մելիքյան․ ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն լուծել գերիների հարցը
ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն լուծել գերիների հարցը: Այս մասին «Հայելի»-ի հարցազրույցում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա նշեց, որ քաղաքական կյանքն ընթանում է խորհրդարանի պատերից դուրս: Խորհրդարանում ոչ մեծ խումբ կա, որը ցանկացած գնով փորձում է պահպանել իշխանությունը, թե ինչու՝ կարելի է միայն գուշակել:
Հարցին, թե ինչու էր անհրաժեշտ Մոսկվայում հանդիպումից առաջ գերիների հարցի առաջնահերթության մասին հայտարարություն անել, եթե ամեն ինչ ավարտվելու էր «կներեք, չստացվեց» արտահայտությամբ, Մելիքյանը նշեց, որ կամ լրջագույն պետական դավաճանություն է տեղի ունեցել, և մարդկանց մեծ մասն այդ կարծիքն ունեն, կամ էլ իշխանությունները դավաճան չեն, այլ ապաշնորհ անձինք, ովքեր ունակ չեն լուծել գերիների հարցը: Լավրովը ևս թափանցիկ ակնարկ արեց, որ մեղավոր են մեր պաշտոնյաները, որոնք չեն ներկայացնում գերիների ցուցակները:
«Մեր կազմակերպությունը պատերազմի կեսերից 24/7 ռեժիմով զբաղվում էր գերիների հարցով, դիմում ՄԻԵԴ-ին: Կան հստակ և անուղղակի տվյալներ: Երկրորդի մասով Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել»,-նշեց Մելիքյանը: Նա նշեց նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՄԻԵԴ վերաբերմունքի փոփոխությունը: «Դիրքորոշումը հետևյալն է. եթե դուք ուղիղ շփումներ ունեք, եթե նստում եք մեկ սեղանի շուրջ, և նույնսիկ (հուսով եմ՝ ճիշտ չէ) խմում եք Ալիևի առողջության համար, ապա ձեր հարցերն ինքնուրույն լուծեք»,-ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը փոխեց վերաբերմունքը՝ նոյեմբերի 9-ից հետո գերիներին ներկայացնելով որպես «ահաբեկիչներ»:
«Հայտարարության մեջ բոլոր հարցերը հստակ ամսաթվով կարգավորվում են, բացի այդ հարցից: Սակայն հարցն այն է, որ այդ հարցը կարգավորվում է Ժնևի կոնվենցիաներով, և պահանջն այն է, որպեսզի մարտական գործողությունների ավարտից հետո բոլոր գերիներն անհապաղ փոխանցվեն: Միևնույն ժամանակ, նա պնդեց, որ Հայաստանն անհասկանալի պատճառներով հանձնել է բոլոր գերիներին, ընդ որում, երեխայի սպանության համար դատապարտված ահաբեկիչներին առաջինն է հանձնել»,-հիշեցրեց իրավապաշտպանը:
Հարցին, թե արդյոք Փաշինյանը մանիպուլացնում է գերիների հարցը, Մելիքյանը պատասխանել է, որ այժմ գերիների հարցն անկախ քաղաքական հայացքներից բոլորի համար թիվ մեկ խնդիրն է. «Այդ անձի՝ մանիպուլացնելու արվեստը ես երբեք կասկածի տակ չեմ դրել: Նա դրանով օժտված է»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-06-01 21:04135
Мы провели очень хорошую встречу с президентом Азербайджана Ильхамом Алиевым, премьер-министром Армении Николом Пашиняном, президентом Франции Эмманюэлем Макроном и канцлером Германии Олафом Шольцем. Об этом говорится в комментарии главы Евросовета Шарля Мишеля по итогам сегодняшней встречи в Кишиневе.
-
2023-06-01 20:32148
Защитник прав человека Республики Арцах Гегам Степанян написал на своей странице в Facebook:
-
2023-06-01 20:32182
Следующая встреча лидеров Армении и Азербайджана пройдет 21 июня в Брюсселе, сказал журналистам глава Европейского совета Шарль Мишель по итогам пятисторонней встречи в Молдове.
-
2023-06-01 19:59175
В Кишиневе завершилась пятисторонняя встреча с участием премьер-министра Армении Никола Пашиняна, президента Европейского совета Шарля Мишеля, президента Франции Эммануэля Макрона, канцлера Германии Олафа Шольца и президента Азербайджана Ильхама Алиева.