Բժիշկ․ Առողջապահության նախարար նշանակվեց մասնագիտական կրթություն, փորձ չունեցող մարդ
Առողջապահության ոլորտի ղեկավարումը վստահվում է մի մարդու, ով մինչ թավշյա իշխանափոխությունը ո՛չ մասնագիտական կրթությամբ, ո՛չ փորձով որևէ առնչություն չի ունեցել այս ոլորտի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ առողջապահության նախարար է նշանակվում առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ո՞վ է Փաշինյանի առաջարկած Առողջապահության նախարարը:
Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին:
1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:
2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Անահիտ Ավանեսյանը 2018 թ-ի մայիսի 25-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։
Այսինքն, Առողջապահության ոլորտի ղեկավարումը վստահվում է մի մարդու, ով մինչ թավշյա իշխանափոխությունը ո՛չ մասնագիտական կրթությամբ, ո՛չ փորձով որևէ առնչություն չի ունեցել այս ոլորտի հետ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-12-01 22:0491
Апелляционный уголовный суд заменил арест в качестве меры пресечения в отношении бывшего командира третьего армейского корпуса ВС Армении Григория Хачатурова на залог.
-
2023-12-01 19:41166
Израиль наносит массированные удары по всему югу Сектора Газа, передает Cursorinfo.
-
2023-12-01 19:37171
Заместитель министра труда и социальных вопросов Давид Хачатрян и пресс-секретарь министра труда и социальных вопросов Заруи Манучарян в ходе состоявшегося в «Гуманитарном центре» брифинга представили подробности относительно процессов выплаты пенсий и социальных пособий вынужденным переселенцам из Нагорного Карабаха.
-
2023-12-01 18:53186
Никаких правовых оснований для начала процедуры импичмента в отношении меня нет. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am избранный мэр города Алаверди Аркадий Тамазян.