Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ԹՎԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ ՆՊԱՏԱԿԸ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՇԻՆ ՓՐԿԵԼՆ Է
Պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Այսօր, ինչպես և հարյուր տարի առաջ, մենք փորձում ենք պարզել ճշմարտությունը, հասանելիություն ունենալ իրական տվյալներին և թվերին: Այս մասին Telegram-ալիքի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Ցեղասպանությունից հետո անցած մեկ դարի ընթացքում մենք փորձել ենք հասկանալ, թե իրականում քանի հայ է սպանվել, մորթվել, խեղվել, բռնաբարվել: Թուրքերը, թաքցնելով Ցեղասպանության զոհերի թվի մասին ճշմարտությունը, ամեն կերպ խուսափում են պատասխանից, հղում են անում պետական գաղտնիքներին կամ լկտիաբար ստում են:
Երեսուն տարի առաջ, արդեն մեր օրերում, Ադրբեջանի իշխանությունները ծրագրում և իրականացնում էին հայ քաղաքացիների զանգվածային սպանություններ՝ Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում: Այս ողբերգական իրադարձությունների առաջին իսկ ժամերից մինչ օրս ադրբեջանցի դահիճները դիմում են ստերի և կեղծիքների միայն մեկ նպատակով՝ թաքցնել իրական տվյալներն ու թվերը, թաքցնել հանցագործության մասշտաբները: և հայերի միայն ոչ մեծ մասն է պայքարում շահարկումների դեմ՝ ի դեմս ադրբեջանա-թուրքական լոբբիի և նրանց հանցակիցների՝ հանդես գալով կեղծիքի դեմ և հանուն պատմական ճշմարտության, հանուն թվերի ճշգրտության և հանուն ճշմարտության իրավունքի:
Ես երբեք չէի պատկերացնի, որ հայերը երբևէ ստիպված կլինեն պայքարել իմանալու իրավունքի համար, այս սարսափելի թվերին հասնելիություն ունենալու համար՝ սեփական պետության դեմ, ժողովրդականորեն ընտրված (!) իշխանության դեմ: Բայց դա տեղի ունեցավ:
Այսօր, 21-րդ դարում, մենք ստիպված ենք վերջին պատերազմի ժամանակ զոհվածների, վիրավորների, անհետ կորածների և գերիների մասին տվյալներ աղերսել մեր սեփական պետությունից: Իսկ իշխանությունը լկտիաբար ու ցինիկաբար ստում է՝ թաքցնելով ճշմարտությունը և հղում անելով պետական գաղտնիքին: Մեզ ոչ մի հստակ բան չեն ասում ոչ մահացածների, ոչ ողջերի մասին: Իշխանությունը խուսափում է թվեր բարձրաձայնելուց` գիտակցելով, որ իրենք ստիպված է լինելու պատասխանել այն բանի համար, ինչ այս մարդկանց հետ տեղի է ունեցել (և տեղի է ունենում) և ինչ է արվում նրանց տուն վերադարձնելու համար:
Արհեստական խառնաշփոթ փաստերի և թվերի մեջ, հույզերի և արժեքների շահարկումներն ունեն մեկ նպատակ՝ փրկել մեղավորների կաշին: և սրա համար Նիկոլը պատրաստ է ամեն գնով թաքցնել զոհերի թիվը ժողովրդից, խաբել հերոսների հարազատներին ու տրորել զոհվածների շիրիմները:
Հիշո՞ւմ եք՝ ինչպես էին ստում պատերազմի 44 օրերին: Ստում էին, որպեսզի խլացնեն հույզերն ու արդար տարակուսանքը, որպեսզի առիթ չտան դժգոհելու վախկոտ և ստոր իշխանության հիմարությունից ու ցինիզմից: Ստում էին սեփական ժողովրդին, որն «ընտրել էր» այս իշխանությանը, ստում էին այնպես, ինչպես մեղավոր սպասավորն է փորձում է ստել տիրոջը՝ հուսալով հետաձգել անխուսափելի պատիժը: Ստում էին հայ ժողովրդին նույնքան լկտիաբար, այսրոպեական և անամոթաբար, ինչպես նախկինում իրենց թույլ էին տալիս ստել միայն մեր թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը:
Պաշտոնապես հայտարարվել էր միայն 1300 մահացածի մասին, երբ ես բարձրաձայնեցի Նիկոլին անձամբ զեկուցված զոհերի թիվը` 4750: Այնուհետև իշխանությունը սկսեց հապճեպ հերքել իմ ասածը, թեև նույն օրը առողջապահության նախարարությունը հայտարարեց 2317-ի, և արդեն դեկտեմբերի 11-ի դրությամբ` 2996-ի, հունվարի 4-ի դրությամբ՝ 3360 զոհերի մարմինների մասին: և այս թիվնանընդհատ աճում է...
Այսօր, 21-րդ դարում, Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները որդեգրել են թուրքերի և ադրբեջանցիների մեթոդները՝ ստել հայ ժողովրդին, թաքցնել իրական փաստերն ու թվերը: Իսկ մենք 100 տարի անց շարունակում ենք պայքարել ճշմարտության իրավունքի համար: Հիմա արդեն սեփական իշխանության դեմ, որը ձեռք է բերել հայ ժողովրդի երդվյալ թշնամիների սովորությունները և դարձել է նրանց ստոր դաշնակիցը»,- գրել է Մինասյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-25 22:22
"Слишком много внимания заставляет осла думать, что он лев", поделился сентенцией на своей странице в соцсети Facebook политолог Ален Гевондян и призвал политизировать изречение.
-
2024-12-25 22:20
Все структуры Минской конференции: Минская группа, группа планирования высокого уровня, пост личного представителя действующего председателя ОБСЕ по карабахскому урегулированию подлежат роспуску. Об этом заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-12-25 22:18
Президент России Владимир Путин лично пригласил лидеров СНГ на торжества по случаю 80-летия Победы в Москве в 2025 году.
-
2024-12-25 22:16
25 декабря католики всего мира отмечают Рождество. Папа Франциск в своем рождественском послании призвал к всеобщему примирению и миру, пишет Аль-Арабия.