Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 200 հազար դրամով
Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 200 հազար դրամով։ ՀՀ ԱԺ–ն այսօր քննարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների համապատասխան նախագիծը։
Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը, ներկայացնելով փաստաթուղթը, հիշեցրեց, որ տուգանային միավորների համակարգի ներդրումից հետո վարորդների համար առավելագույն տուգանքը իջեցվել է մինչև 25 հազար դրամ։ Միաժամանակ հարց է առաջացել ՝ ինչպես տուգանել վարորդական իրավունք չունեցողներին։
«Նախագիծը վերաբերում է առաջին հերթին այդ հարցերին։ Այդ դեպքում նախատեսվում է 200 հազար դրամի չափով տուգանք», - ասաց Խաչատրյանը։
Հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն էլ նշեց, որ փոփոխություններից մեկն էլ վերաբերում է ոստիկանների արձանագրած խախտումների համար վարորդներին միավորից զրկելուն:
Այդ կետն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հուլիսի 1-ից։
Բացի այդ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկով քննարկումների ժամանակ իջեցվեց մեքենայում ծխելու համար նախատեսված տուգանքը՝ 1 միավորի փոխարեն վարորդները կկորցնեն 0,5 միավոր:
Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու դեպքում, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում 0.5 միլիգրամը, մինչ այժմ կիրառվում էր 29 հազար դրամ տուգանք (4 միավոր)։ Փոփոխություններից հետո տուգանքը կդառնա 150 հազար, բայց տուգանային միավորների թիվը չի փոխվի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.