Ամուլսարի հարևանությամբ պատմական հուշարձաններ կան. հանքի շահագործումն անթույլատրելի է
Ամուլսարի հանքավայրի շահագործումն անթույլատրելի է, քանի որ մոտակայքում պատմական հուշարձաններ կան։ Այս մասին ԱԺ-ում Ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների զեկույցը ներկայացնելիս ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն ՝ Ամուլսարի հարևանությամբ գտնվող «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի մասնագետները Գորայք և Գնդեվազ համայնքներում գտել են պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական հուշարձաններ:
«Գորայք համայնքում կազմվել է 29 վկայություն, որոնցից նախարարության մասնագետները քննարկել են 19-ը։ Դրանք հուշարձանների կարգավիճակ են ստացել» , - ասաց Բագրատյանը։ ։
Իսկ Գնդեվազի տարածքում 26 վկայություններ են կազմվել։ Հուշարձանի կարգավիճակ են ստացել 3–ը։ Բագրատյանը նշեց, որ մնացած գտածոներին կարգավիճակ տալու հարցը դեռ պետք է քննարկվի։
Պատգամավորի խոսքով` միջազգային բազմաթիվ փաստաթղթերի համաձայն` Հայաստանը ստանձնել է պատմական հուշարձանների մոտակայքում հանքերի շահագործում չիրականացնելու պարտավորություն: Այդ կապակցությամբ հանձնաժողովը կարծիք ստանալու համար գտածոների մասին փաստաթղթեր է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ։
Պատասխան ենք ստացվել, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն անթույլատրելի է», - ասաց Բագրատյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.