Նարեկ Մալյան. «Մարտի 1-ի» գործը դարձրել են աշխույժ առևտրի առարկա
«Այս գործընթացն իրավկան չէ։ Դա ակնհայտ է առաջին իսկ պահից»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։
Նա էլ շատերի պես այս պահին մասնակցում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ նստավայրի դիմաց ընթացող բողոքի ակցիային։
«Հենց սկզբից ես տեսա, որ «Մարտի 1»-ի այսպես կոչված շահառուները, այդ գործը դարձրել են աշխույժ առևտրի առարկա։ Ես տեսա, որ այդ մարդիկ, եկեք պարզ խոսենք, իրերն իրենց անուններով կոչենք, չամաչենք, ես տեսա մարդիկ, ովքեր եկել են այստեղ ոչ թե իրենց հարազատի շահն առաջ տանելու, այլ փող կպցնելու, պետբյուջեից գումար քերելու համար»,-ասաց Մալյանը։
Հիշեցնենք, որ այս պահին դատարանի դիմաց շատ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց ձեռքում պահելով «Թուրքի դեմ կզածները դատում են թուրք կզցնողներին», «Շուշին ծախած իշխանություն vs Շուշին ազատագրած հերոսներ», «Թուրքին կզցրած հերոսներ vs թուրքի սապոգը լպստող իշխանություն», «Ո՞ւմ պատվերով էիք կարում «Մարտի 1-ի գործը» ու այլ գրություններով ցուցապաստառներ։
Քիչ անց՝ ժամը 13։00-ին այստեղ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի կսկսվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 11:49
Бывший премьер-министр Армении Карен Карапетян выступил с заявлением по делу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна, назвав ситуацию как минимум несправедливой и бесчеловечной.
-
2025-07-04 11:45
На вершине ереванского архитектурно-монументального комплекса «Каскад» граждане вывесили баннер с изображением арестованного в Ереване мецената и бизнесмена Самвела Карапетяна и с призывом освободить предпринимателя.
-
2025-07-04 11:41
Фрагмент записи, на котором строятся обвинения против лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна, был вырван из контекста и смонтирован. Об этом пишет "Грапарак" со ссылкой на два источника.
-
2025-07-04 11:39
Президент Ирана Масуд Пезешкиан 4 июля прибыл в оккупированный Азербайджаном Нагорный Карабах для участия в 17-м саммите организации экономического сотрудничества (ОЭС), передает Mehr.