Թաթոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը
Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները: Այս մասին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Թաթոյանը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև գործող ռազմական դրության համատեքստում մարդու իրավունքներին առնչվող հարցերը:
Կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը հատկապես երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև լրագրողների կարողությունների զարգացման ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցեր, մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է, որ ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսդրության զարգացումների հիմքում ընկած են նաև գերմանական իրավական համակարգի հայեցակարգային մոտեցումները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել համագործակցության ուղղությունները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.