Ադրբեջանցիները սպանել են գերեվարված 44-ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում
Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից նախօրեին՝ հունվարի 18-ին սպանված հայտնաբերված հադրութցի 44–ամյա տղամարդը գերությունից շուրջ մեկ ամիս առաջ վերադարձած հադրութցի Սաշա Կարախանյանի որդին էր, որը նույնպես գերության մեջ էր։
Սաշա Կարախանյանի թոռը՝ Վրեժ Կարախանյանը News.am-ին հայտնեց, որ հորեղբոր մարմինը Հադրութում որոնողական աշխատանքներ անողներն են գտել պատահաբար։ Արսեն Կարախանյանին ադրբեջանցիները սպանել են ու թաղել Հադրութի գյուղերից մեկում։
«Մի անգամ անցած են եղել նույն տեղով, նման բան չի եղել, այս անգամ տեսել են՝ փոսն ուրիշ ձև է, քանդել են, գտել մարմինը։ Մի քանի օրվա սպանված է եղել, մարմնին էլ՝ կապտուկներ»,- նշեց նա։
Արսեն Կարախանյանի ընտանիքը հունվարի 6-ին էր հաստատ իմացել, որ նա գերի է, երբ ադրբեջանցիները նրա տեսանյութն էին տարածել սոցիալական ցանցերում։
Հադրութի բնակիչ Սաշա Կարախանյանը գերեվարվել էր իր տնից հոկտեմբեր ամսին։ Նա 44 անձանց հետ շուրջ մեկ ամիս առաջ հայրենիք էր վերադարձել։ Նրա որդու՝ Արսենի մասին ընտանիքը լուր չուներ, ենթադրում էին, որ գերի է, ինչից հետո տեսել էին համացանցում տարածված տեսանյութը և համոզվել, որ գերեվարվել է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.