Արագածոտնում 3 մարդ սար են բարձրացել ու չեն կարողացել իջնել, նրանցից մեկի վիճակը ծանր է
Հունվարի 19-ին, ժամը 16:20-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Ա․ Բ․-ին (ծնված 2004 թ.) և Վ․ Խ․-ին (ծնված 1981 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացրվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ․ Խ․-ինը՝ բավարար։
Փրկարարները Ի․ Խ․-ին (ծնված 1990 թ․) տեղափոխել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 07:37
Глава ЛНР Леонид Пасечник сообщил, что вся территория Луганской Народной Республики полностью освобождена.
-
2025-07-01 07:35
По факту демонтажа плакатов с изображением Самвела Карапетяна представлено сообщение о преступлении.
-
2025-07-01 07:32
Опубликовано письмо активиста «Священного движения» Миграна Махсудяна из УИУ «Вардашен».
-
2025-07-01 07:25
В Азербайджане задержали сотрудницу российского видеоагентства Ruptly, сообщает РИА Новости.