Последние новости

Պաթոս քաղաքում Թալեաթ փաշայի փողոցը վերանվանել են «Արդարություն»

Կիպրոսի Հայ ազգային հանձնախումբը իր երախտագիտությունն է հայտնում Պաթոսի քաղաքային իշխանություններին՝ Թալեաթ փաշայի փողոցը վերանվանելու որոշման համար: Այժմ այն կոչվում է «Արդարություն», տեղեկացնում է News.am:

«Պաթոսի քաղաքային խորհուրդը, գիտակցելով ներկա և ապագա սերունդների հանդեպ իր պատասխանատվության լրջությունը, միաձայն որոշեց հեռացնել Թալեաթ փաշայի անունը քաղաքի փողոցի վրայից և ձայների մեծամասնությամբ որոշեց այն վերանվանել «Արդարության փողոց»՝ այդպիսով ցանկանալով համոզել տեղական և միջազգային հանրությանը, որ ցեղասպանություն գործած մարդիկ պատմության լուսավոր էջերում տեղ չունեն»,- ասվում է հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Պաթոսի քաղաքապետ Ֆետոն Ֆետոնոսիին այն բանի համար, որ նա առանց երկմտելու վերականգնեց արդարությունը»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ