Последние новости

ԱՀԿ․ Մեծ Բրիտանիայում հայնաբերված նոր շտամը բացահայտվել է արդեն 60 երկրում

Նախորդ շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ից մահացության ռեկորդային թիվ է արձանագրվել՝ 93 հազար։ Տեղեկությունը հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Նշվում է, որ հունվարի 17-ի դրությամբ՝ աշխարհում վարակման ավելի քան 93 միլիոն դեպք է գրանցվել, աճը 4,7 միլիոն է կազմել։ Ընդհանուր առմամբ վարակի զոհերի թիվը հատել է երկու միլիոնի սահմանը։

Բացի այդ՝ ԱՀԿ-ն հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում հայնաբերված նոր շտամը բացահայտվել է արդեն 60 երկրում։ Իսկ ՀԱՀ-ում բացահայտված կորոնավիրուսի մուտացիան հայտնաբերվել է ևս երեք երկրում, դրանց ընդհանուր թիվը հասել է 23-ի։ Այդ վարակը կա ԱՀԿ վեց շրջաններից չորսում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020թ-ի մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Վարակվածների թվով առաջին տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ն, որտեղ 24,4 միլիոն վարակակիր կա։ Երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 10,5 միլիոն, իսկ եռյակը եզրափակում է Բրազիլիան՝ կորոնավիրուսի 8,5 միլիոն դեպքով, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ