«Զինուժ մեդիա»-ի նկարահանող խումբը անցել է Գորիս-Կապան ավտոճանապարհով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Զինուժ մեդիա»-ի նկարահանող խումբը հարավային զորամաս մեկնելիս, անցել է Գորիս-Կապան ավտոճանապարհով և արձանագրել սահմանային անցակետերն ու ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի և ՌԴ խաղաղապահ ստորաբաժանումների կողմից իրականացվող անվտանգության միջոցառումները։
Սահմանապահները մեքենաները կանգնեցնում են, քաղաքացիներին հարցնում՝ արդյոք ծանոթ են ճանապարհն անցնելու կարգին, նշում, որ մոտակա 4 կմ ճանապարհահատվածում կանգառ կատարել չի կարելի, իսկ եթե մեքենայի հետ խնդիր կամ խափանում լինի, վարորդները պարտավոր են լուսարձակները միացնել, ու զանգահարել տրամադրված հեռախոսահամարով։
Գորիս-Մեղրի մայրուղու վրա տեղակայված հսկիչ կետում ծառայություն են իրականացնում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ Ստուգվում է երթևեկող անձանց տրանսպորտային միջոցների փաստաթղթերը, իրականացվում է նույնականացում, նաև համատեղ ՌԴ զինծառայողների հետ իրականացվում է պարեկություն՝ ապահովելու քաղաքացիների անվտանգությունը, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».