ԱՄՆ-ն աղետավոր հուշագիր է ստորագրել
Թրամփի վարչակազմը աշխատանքի վերջին ժամերին ստորագրել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև փոխըմբռնման երկկողմ հուշագիր, որը Թուրքիային օրինական իրավունքներ է տալիս տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և այլ փոքրամասնությունների կրոնա-մշակութային ընդարձակ ժառանգության վրա, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Համաձայնագիրը ստորագրվել է ի պատասխան Թուրքիայի հարցման, որը ներկայացվել էր ավելի քան մեկ տարի առաջ:
Այս քայլի դեմ բողոքել են ANCA-ն, Հունա-ամերիկյան խորհրդի առաջնորդությունը, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» (IDC) կազմակերպությունը, մեծ թվով մշակութային և իրավապաշտպան կազմակերպություններ, ներառյալ Արվեստի թանգարանների տնօրենների ասոցիացիան (AAMD), Մշակութային քաղաքականության հարցերով կոմիտեն (CCP), Համաշխարհային ժառանգության դաշինքը (GHA), Պրոֆեսիոնալ նումիզմատների միջազգային ասոցիացիան (IAPN):
«Թրամփի վարչակազմն իր վերջին ժամերին Թուրքիային օրինական իրավունքներ նվիրեց պահանջելու տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի, հույների, ասորիների, խալդերի, սիրիացիների, արամեացիների, մարոնիտների, հրեաների և այլ ժողովուրդների կրոնական և մշակութային ընդարձակ ժառանգությունը»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
IDC նախագահ Թուֆիք Բաաքլինն իր հերթին նշել է, որ փոխըմբռնման մասին հուշագիրը Թուրքիայում քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացմանը ամերիկյան խրախուսման խայտառակ նշանն է:
Չնայած հուշագրի վերջնական տեքստը չի հրապարակվել, Թուրքիայի հարցման մեջ կոչ էր պարունակվում սահմանափակումներ մտցնել իր տարածքում գտնվող բոլոր դարաշրջանների՝ նախապատմականից մինչև ժամանակակից դարաշրջանի արվեստի բոլոր ստեղծագործությունների ներմուծման վրա, նշում է ANCA-ն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-12 19:27
Судья Апелляционного уголовного суда Арсен Никогосян отклонил жалобу о пересмотре решения об аресте члена Верховного органа АРФ «Дашнакцутюн» Герасима Варданяна сроком на один месяц, сообщила адвокат Сосе Чандоян.
-
2024-09-12 19:25
Задержание основателя Telegram Павла Дурова заставило его наладить связь с французскими силовиками и передавать им информацию, которая может помочь идентифицировать пользователей Telegram, сообщает Libération. По данным издания, до недавнего времени мессенджер Дурова игнорировал запросы правоохранительных органов, но теперь Telegram начал «беспрецедентное сотрудничество» и отвечает на запросы.
-
2024-09-12 19:22
Всемирно известный армянский дирижер, пианист, продюсер, четырежды номинант на премию «Грэмми», член Ассамблеи армян Константин Орбелян назначен исполнительным и музыкальным директором Нью-Йоркской оперы.
-
2024-09-12 19:22
Президент Украины Владимир Зеленский передал госсекретарю США Энтони Блинкену список целей на территории России, для ударов по которым Киев просит снять ограничения на использование дальнобойного американского оружия, рассказал телеканалу ABC News один из советников украинского лидера.