Գտնվել է ավտոմեքենայով ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի՝ անհետ կորած որդու դին
Գտնվել է ավտոմեքենայով ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի՝ անհետ կորած որդու՝ Գոռ Վարդանյանի դին։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Վարդանյանի փաստաբան Կարեն Ստեփանյանը։
Նա նշեց, որ Գոռ Վարդանյանի հուղարկավորությունը կայացել է կիրակի օրը։
Հիշեցնենք, որ Գոռ Վարդանյանի անունը կար զոհվածների ցուցակում, սակայն նրա դին չէր հայտնաբերվել։ Հայրը՝ Գուրգեն Վարդանյանը փնտրում էր որդուն։
Համաձայն ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրության՝ հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Վարդանյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասներին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այնուհետև նա մեքենայով կոտրել էր վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։
Վարդանյանը ձերբակալվել էր, այնուհետև ազատ արձակվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) և 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Առաջադրված մեղադրանքում Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչում և ցուցմունք չի տվել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.