Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՁԱԽՈՂՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է G-20-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ՝ ԱՆՏԵՍԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ադրբեջանը՝ Արցախի դեմ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ հերթական պատերազմը ծավալած ագրեսորը, ռազմական հանցագործը, որը պատասխանատու է հազարավոր կորսված և խեղված կյանքերի համար, հրավիրվել է G-20-ի գագաթաժողովին մասնակցելու: Այս մասին Թելեգրամի իր ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Հրավիրվել է, ուշադրություն, Իտալիայի կողմից: Իտալիան, որը G-20-ի նախագահության օրոք ինքն է ընտրում ու հրավիրում գագաթաժողովին այն պետություններին, որոնք իր համար կարևոր են: Իտալիան, որը ոչ հեռավոր անցյալում Հայաստանի ամենաբարեկամ երկրներից էր։ Նա միշտ Հայաստանի կողքին էր՝ թե տխրության, թե ուրախության պահերին։ Արյան մեջ թաթախված Ադրբեջանին հրավիրելով G-20-ի գագաթաժողովին՝ Իտալիան նույնիսկ չի էլ անհանգստացել ապահովելու հավասարության սկզբունքը՝ գագաթնաժողովին հրավիրելով նաև Հայաստանին։ Նիկոլը, ԱԳՆ-ն, պաշտոնյաները, և ընդհանրապես ամբողջ հասարակությունը ձևացնում են, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Մենք որոշեցինք, որ ամեն ինչ անցյալում է և որ առաջնահերթություններ սահմանեցինք, և ինչո՞ւ, օրինակ, իտալացիները պետք է Հայաստանն ավելի շատ սիրեն, քան մենք՝ հայերս:
Վերոնշյալը հերթական վառ, և հենց այդ պատճառով դառը ապացույցն է այն բանի, որ մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունն ու պետական ինստիտուտները կործանված են և անաշխատունակ: Նիկոլիզմը քանդեց մեր երկիրը ներսից և զրոյացրեց Հայաստանի ազդեցությունն իր սահմաններից դուրս: Մենք կորցնում ենք արժանապատվությունը, մեզ վրա ոտքեր են սրբում։ Եվ քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ այդ դավաճանները ներկայացնեն Հայաստանը, աշխարհի արձագանքը չի կարող և չի լինի այլ կերպ:
Քանի դեռ մենք ինքներս մեզ չենք հարգում, մյուսները մեզ հարգելու պատճառ չունեն»,-գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 19:48
Правительство Индии заявило, что Пакистан использовал беспилотники турецкого производства для проведения разведывательных операций над территорией Индии. Об этом сообщает издание The Economic Times.
-
2025-05-09 19:43
Началось серьезное давление, увольняют с работы моих товарищей по команде, родственников, друзей. Об этом заявил в видеоматериале, распространенном на своей странице в Facebook оппозиционный депутат, экс-кандидат в мэры Гюмри Мартун Григорян.
-
2025-05-09 19:41
Делегации Армении, Азербайджана, Беларуси, Казахстана, Кыргызстана, России, Сербии, Таджикистана, Туркменистана, Узбекистана при ОБСЕ выступили с совместным заявлением по случаю 80-летия Победы над нацизмом во Второй мировой войне. Об этом сообщает МИД Беларуси.
-
2025-05-09 19:37
Кремль не намерен реагировать на желание некоторых стран Евросоюза учредить «антироссийский трибунал». Об этом сообщил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, отвечая на вопрос ТАСС.