Այվազյան․ Շուշին հայկական մշակութային կենտրոն է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն իրարամերժ են։ Մի կողմից նա նշում է, որ ԼՂ հակամարտությունը լուծված է, մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող սադրիչ հայտարարություններ։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։
«Հավանաբար համակարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորել։ Այդ կապակցությամբ շատ կարևոր էր իմ` վերջերս կատարած այցն Արցախ, որտեղ քննարկել ենք ընդհանուր օրակարգ ձևավորելու և մեր աշխատանքները համադրելու հարցը»,–ասաց նախարարը։
Խոսելով առաջնահերթությունների մասին` Այվազյանը նշեց, որ առաջին հերթին հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների ֆորմատով և վարել դրանք այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ դեռ նախկինում պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Բացի այդ, ըստ նախարարի, առաջնային հարց է նաև դեօկուպացիան և հայերի` իրենց բնակավայրեր անվտանգ տեղափոխումը։ Նա կարևորեց նաև միջազգային հանրության և կառույցների կողմից հումանիտար աջակցության անխափան ապահովումն Արցախին։
Այվազյանի խոսքով` մեր մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը նույնպես առաջնահերթությունների ցանկումէ գտնվում։
Նա անդրադարձավ Շուշիի մասին վերջերս Ալիևի հնչեցրած հայտարարություններին` ասելով, որ Շուշին հայկական մշակութային կենտրոն է։
«Անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնվելու այն պնդումների հետ, ըստ որի` Շուշին դառնալու է թուրքական մշակութային կենտրոն։ Հույս ունեմ, որ կստանանք նաև միջազգային հանրության համապատասխան արձագանքը»,–ասաց նախարարը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.