Վաշինգտոնում տեղի է ունենում Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Ջո Բայդենը երդվում է՝ որպես Միացյալ Նահանգների նոր նախագահ, սկսելով իր պաշտոնավարման առաջին ժամկետը, որը նա մտադիր է նվիրել երկիրը միավորմանը, կորոնավիրուսի դեմ պայքարին և համավարակից տուժած տնտեսության կարգավորմանը:
Բայդենի երդմնակալությունը կանի ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը:
Երդում կտա նաև ընտրված փոխնախագահ, Կալիֆոռնիայից նախկին սենատոր Քամալա Հարիսը։ Նա կդառնա ԱՄՆ պատմության մեջ առաջին կինը, որը կզբաղեցնի փոխնախագահի պաշտոնը:
Բայդենը կնոջ՝ Ջիլի և Հարիսը ամուսնու՝ Դագ Էմհոֆի հետ, իրենց օրը սկսել են Վաշինգտոնում գտնվող Սբ. Մատթեոսի տաճարում եկեղեցական արարողությամբ:
Երդմնակալության արարողությանը Բայդենը կլինի ամերիկացի դիզայներ Ռալֆ Լորենի ստեղծած մուգ կապույտ կոստյումով, իսկ նրա կինը «օվկիանոսյան երկնագույն» զգեստով, որը ստեղծել է երիտասարդ դիզայներ Ալեքսանդրա Օ'Նիլը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN-ին:
Ավանդույթին համաձայն՝ Ջիլ Բայդենը իր հանդերձանքը կփոխանցի Սմիթսոնյան թանգարանին:
Դեռևս ծառայության սկսվելուց առաջ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը լքել էր Սպիտակ տունը և թռել Ֆլորիդա: Թրամփը դարձավ ավելի քան 150 տարվա մեջ ամերիկյան առաջին առաջնորդը, որը հրաժարվեց մասնակցել իր իրավահաջորդի երդմնակալության արարողությանը:
Սակայն արարողությանը կմասնակցի հեռացող փոխնախագահ Մայք Փենսը, բացի այդ, ներկա են նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը և նրանց կանայք:
Երդմնակալության արարողությունից հետո Բայդենը և Հարիսը կմասնակցեն Առլինգթոնի ազգային գերեզմանատանը գտնվող Անհայտ զինվորի գերեզմանի մոտ ծաղկեպսակ դնելու արարողությանը:
Դրանից հետո Բայդենը նախատեսում է ստորագրել մի շարք հրամանագրեր և նախագահական այլ հրահանգներ:
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության նախօրեին ՀԴԲ-ն ստուգել է Ազգային գվարդիայի 25 000 ծառայողներին, որոնք ուղարկվել են Վաշինգտոն՝ այս իրադարձության անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Դրա հիման վրա կասեցվել են առաքելությանը 12 զինվորականների մասնակցությունը՝ երդմնակալության արարողության անվտանգությունն ապահովելու համար, հաղորդել է Պենտագոնը: Կապիտոլիումում վերջերս տեղի ունեցած անկարգությունների պատճառով անվտանգությանը սովորականից ավելի մեծ ուշադրություն է դարձվում: Կապիտոլիումի հարակից տարածքը շրջապատված է ցանկապատով և մետաղալարերով: Իշխանությունները նաև փակել են Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Ազգային ծառուղին, ճանապարհներն ու մետրոյի կայարանները: Փակվում են նաև Վիրջինիայից դեպի քաղաք տանող կամուրջները: Ազգային գվարդիայի հազարավոր զինվորներ և իրավապահներ տեղակայված են ողջ տարածքում՝ հնարավոր բռնությունները կանխելու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 17:57
Государственные расходы на продвижение образовательной инициативы «Учиться – это модно», основанной супругой премьер-министра Анной Акопян, засекречены. Об этом сообщает Factor.am, получивший официальный ответ от аппарата премьера на запрос о расходах.
-
2025-06-16 16:23
В правительстве Армении зреет недовольство в адрес главы аппарата премьер-министра Араика Арутюняна — об этом сообщает NEWS.am со ссылкой на источники в исполнительной власти.
-
2025-06-16 16:22
Полицейские освободили задержанных ранее 11 участников акции на трассе Ереван–Аштарак, организованной жителями Касаха с требованием отмены решения о смене межрегионального маршрута. Об этом Armenia Today сообщил пресс-секретарь министерства внутренних дел Нарек Саргсян.
-
2025-06-16 16:20
Нынешние власти РА – команда, захватившая Армению изнутри и реализующая подготовленные опытными центрами программы. Об этом заявила первый омбудсмен Армении Лариса Алавердян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.