Ռուս սակրավորները Ստեփանակերտում ականազերծման ժամանակ հայտնաբերել են արգելված կասետային զինամթերք
Ստեփանակերտում ականազերծման ժամանակ ռուս սակրավորները հայտնաբերել են M-85 կլաստերային զինամթերք, որն արգելված է միջազգային իրավունքով: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին:
«Հանդիպում են տարբեր տիպի ականադաշտեր: Ստեփանակերտ քաղաքում գտնվել է հատկապես շատ չպայթած M-85 «Կոլոկոլչիկ» կասետային զինամթերք»,- ասել է նա: «Լաչինի միջանցքի երկայնքով մի շարք ճանապարհային կամուրջների վրա, հայտնաբերվել են պայթեցման պատրաստ ականներ, որոնք հաջողությամբ չեզոքացվել են մեր սակրավորների կողմից:
Դժվարությունների ենք բախվել նաև վնասված գազատարների ուսումնասիրության ժամանակ, որոնք հնարավորինս շուտ պետք է վերականգնվեին: Նման գազատարներն անցնում են ինչպես լեռների ստորոտներով, այնպես էլ ավելի քան երկու հազար մետր բարձրությունների վրա: Աշխատանքը բարդանում է նաև եղանակային պայմաններից:
Գազատարի հիմնական վնասվածքները հասցվել են ականանետային և հրետանային ռմբակոծությունից: Դեպի խողովակներ տանող ճանապարհների երկայնքով սակրավորները հայտնաբերել են «նշաններ», որոնք արվել են F-1 ձեռքի բեկորային նռնակների, բազմաթիվ չպայթած արկերի կիրառմամբ, ինչպես նաև՝ սովորական փաթեթով արկեր:
Հանդիպում են արտասահմանյան արտադրության անօդաչու թռչող սարքերի մնացորդներ, որոնց վրա դրված է զինամթերք: Բազմաթիվ վտանգավոր գտածոներ, որոնք հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում են հայտնաբերման վայրում, մնացածը տեղափոխվում են սարքավորված ոչնչացման վայրեր`նախքան դրանք պայթեցնելը: Միևնույն ժամանակ, սակրավորները արիություն և քաջություն են ցուցաբերում՝ աշխատելով լեռնաշխարհի բնակլիմայական դժվար պայմաններում, հաճախ հայտնաբերելով ականներ ձյան տակ, ինչը բարդացնում է նրանց որոնումն ու վնասազերծումը: Աշխատելը հեշտ չէ, պատասխանատվությունն ահռելի է, բայց մեր ռազմական ինժեներները լավ գիտակցում են այդ առաջադրանքի կարևորությունը»,- ասել է Ստավիցկին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.