Ավինյանը հայտնեց` որ քարտեզի հիման վրա են Սյունիքում սահմանապահներ տեղակայում
Սահմանապահ զորքերը կամ հայկական/ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները Սյունիքում տեղակայվում են 1975-76թթ. ռազմական քարտեզների հիման վրա։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Սահմանապահ զորքերի տեղակայման համար, որը չի նշանակում դեմարկացիա կամ դելիմիտացիա, այլ ինչ–որ ձևով անվտանգության ապահովում է ենթադրում, պետք է նույնական մեխանիզմ ընտրվի։ Մեր դեպքում ընտրվել է 1975-76 թթ. քարտեզը` 50 000 մասշտաբով»,–ասաց նա։
Փոխվարչապետը հայտնեց նաև, որ այդ քարտեզը նույնական է 2010 թվականին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նախատեսված սահմաններին։ Ավինյանը նշեց, որ դեմարկացիան և դելիմիտացիան քննարկման այլ առարկա են, և դրանք իրենց քննարկման օրակարգում լինելու են, ինչպես որ կա Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանազատման օրակարգը։
«Այն, որ ասում են, թե այս պրոցեսը տեղի է ունենում Google map–ի քարտեզներով կամ երբ մատնանշվում է, որ GPS է օգտագործվում, պետք է նշենք, որ GPS համակարգը ցույց է տալիս միայն, թե որտեղ ես դու գտնվում քարտեզի վրա։ Ինչ վերաբերում է Սյունիքը միացնող հատվածի հետ կապված անվտանգության հարցին, ապա այստեղ մենք վտանգ չունենք»,–ասաց Ավինյանը։
Նա վստահեցրեց, որ Սյունիքն այժմ անվտանգ է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 14:42
Армянские власти не намерены продлевать программу компенсации арендной платы для переселенцев из Нагорного Карабаха. Об этом заявил омбудсмен Арцаха Гегам Степанян после встречи с представителями правительства.
-
2025-07-14 13:59
Несмотря на прежние заявления, Совет по защите прав арцахцев всё же решил встретиться с представителями офиса вице-премьера Тиграна Хачатряна.
-
2025-07-14 13:55
В отношении двух сотрудников автозаправочной станции, расположенной вблизи Эчмиадзина возбуждено уголовное дело за сокрытие следов убийства.
-
2025-07-14 13:53
В Брюсселе началась встреча между премьер-министром Армении Николом Пашиняном, председателем Европейского совета Антонио Коштой и главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.