Գրիգորյան․ «Կոմերսանտի» հրապարակած քարտեզը ցանկություն է
Ռուսական «Կոմերսանտի» հրապարակումը կամ ցանկություն է, կամ ինչ-որ մտածելակերպ, որը որևէ բան չի նշանակում, խորհրդարանում այսօր հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Նման քննարկում չի եղել, ո՛չ բանավոր, ո՛չ էլ, առավել ևս, գրավոր։ Այո՛, մտքեր փոխանակվել են այդ հարցի շուրջ նաև ռուսական կողմի հետ, բայց որևէ կոնկրետ ուղղություն չի եղել։ Ավելին, ավելի շատ քննարկվում է բոլոր ուղղությունների մասին՝ թե՛ ճանապարհ, թե՛ երկաթգիծ, որտեղ կպնելու պոտենցիալ կա», - ասաց Մհեր Գրիգորյանը։
Նա նշեց, թե քննարկումները նոր պետք է սկսեն, թե ուղիների, թե ենթակառուցվածքների մասով։
Հիշեցնենք՝ հունվարի 11-ին Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո «Կոմերսանտը» երկաթգծային քարտեզ էր հրապարակել, որն անցնում է հայ-իրանական սահմանով։
Ըստ այդ հրապարակման՝ արդեն քննարկվել էր նաև ճանապարհների ապաշրջափակման հարցը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 07:37
Глава ЛНР Леонид Пасечник сообщил, что вся территория Луганской Народной Республики полностью освобождена.
-
2025-07-01 07:35
По факту демонтажа плакатов с изображением Самвела Карапетяна представлено сообщение о преступлении.
-
2025-07-01 07:32
Опубликовано письмо активиста «Священного движения» Миграна Махсудяна из УИУ «Вардашен».
-
2025-07-01 07:25
В Азербайджане задержали сотрудницу российского видеоагентства Ruptly, сообщает РИА Новости.