Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՄԻՆՉև 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼ ԱՄԻՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը Հայաստանի դիվանագիտական հաջողությունները Արցախյան բանակցությունների հարցում, հակիրճ.
1. 2007 թվականից միջազգային հանրությունը Արցախի ինքնորոշման իրավունքը դիտարկել է որպես հակամարտության լուծման 3 հիմնական սկզբունքներից մեկը:
2. 2008 թվականին այդ սկզբունքը պաշտոնապես ընդունել է նաև Ադրբեջանը (Մայնդորֆյան հռչակագիր):
3. 2009-2013 թթ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները պաշտոնական եռակողմ հինգ հայտարարություններով վերահաստատել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը որպես կարգավորման հիմնարարար սկզբունքներից մեկը:
4. Կարգավորման հիմնարարար սկզբունքների և տարրերի մեջ հստակ ամրագրված էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրակգործումն ունենալու էր միջազգային երաշխիք, պարտադաիր իրավական ուժ և որևէ կերպ սահմանափակված չէր լինելու:
5. Արցախի հարցը մշտապես դիտվել է առանձին հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունների շարքում: Նախկինում Աբխազիան, Հարավային Օսյան, Մերձդնեստրը նախանձում էին Արցախին՝ նրա շուրջ ստեղծված բարենպաստ դիվանագիտական միջավայրի պատճառով:
6. Կազանում նախնական եռակողմ հռչակագիր ստորագերլու դեպքում Արցախը որպես կողմ մասնակցելու էր խաղաղության համապարփակ համաձայնագրի նախապատրաստմանը և ստորագրմանը:
7. 2016 թվականի ապրիլին Ադրբեջանին չհաջողվեց փոխել Արցախյան բանակցությունների շուրջ ռազմաքաղաքական միջավայրը:
8. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հստակ լրացուցիչ սահմանափակումներ էին դնում Ադրբեջանի դիվանագիտական և բանակցային հնարավորությունների վրա, մտցնելով նրան ցուգցվանգի մեջ:
9. Արցախի հարցով Ալիևի խոստովանությամբ միջազգային հանրությունը ճնշում էր գործադորւմ Ադրբեջանի վրա ՝ Արցախի անկախությունը ճանաչելու հարցում:
10. Փոխզիջումային տարբերակներին համաձայն լինելով հանդերձ՝ Հայաստանը երբեք չի հատել Արցախի ազգային շահերի կարմիր գիծը, իսկ մյուս կողմից՝ մշտապես դիտվել է որպես բանակցությունների կառուցողական կողմ:
Այն, ինչ եղավ 2018-ից սկսած, ողբերգական ու միտումնավոր դավաճանություն էր, որը շարունակվում է առ այսօր:
Գրածս լոկ միամիտներին և դյուրահավատներին հիշեցնելու համար չէ:
Կարող եք նաև էն սրիկայի վրայից հանել զրահաբաճկոնը և մի հարմար տեղ ճպցնել այս կետերը վրեն»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 13:35
Несмотря на то, что отечественные власти пытаются показать, что они забрали ЭСА и все в порядке, на самом деле ситуация внутри довольно напряженная. Об этом пишет газета «Жоховурд».
-
2025-07-25 13:34
Министры из Израиля и Сирии провели первые за 25 лет переговоры на высоком уровне. Встреча прошла в Париже при посредничестве спецпредставителя США на Ближнем Востоке Тома Баррака, сообщил портал Axios.
-
2025-07-25 13:32
Депутат фракции "Айастан" Гарник Даниелян сообщает об ухудшении здоровья активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна, который арестован сроком на два месяца.
-
2025-07-25 13:11
Вопросы, связанные с возможной сменой Католикоса, изменением устава и реформой церковных порядков, полностью находятся в ведении Национального церковного собрания. Об этом в интервью Sputnik Армения заявил инспектор духовной семинарии Геворкян, архимандрит Шаге Ананян.