Նուրգալիև. Ռուսաստանը միշտ հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին
Ռուսաստանը միշտ հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացն առարկայորեն լրացնելու մեր երկրի նախաձեռնությունները հիմնականում ուղղված են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը:
Նրա խոսքով՝ ռուսական առաջարկների էությունը հասցվել է միջազգային խաղաղապահների աջակցությամբ տարածքների աստիճանական վերադարձի և ուժի սցենարի կիրառումից հրաժարվելու անհրաժեշտության ողջամիտ փոխզիջման:
«2016 թվականին Ռուսաստանի ԱԳՆ-ը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի փուլային կարգավորման վերաբերյալ հայեցակարգ ներկայացրեց: Փաստաթղթի վերջին տարբերակը կողմերին է փոխանցվել 2019-ի հունիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:
Փուլային պլանը ենթադրում էր մադրիդյան և կազանյան փաստաթղթերում ամրագրված սկզբունքների շարունակականություն: Դրա հիմնական քայլերը նախատեսում էին առաջին փուլում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո գրավյալ հինգ շրջանները վերադարձնել Ադրբեջանին:
Ընդ որում, նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղին տալ իշխանության մարմիններ ձևավորելու և ինքնապաշտպանական ուժեր կազմելու իրավունք: Ավարտվում էր նրա շրջափակումը Ադրբեջանի կողմից, և վերականգնվում էին առևտրատնտեսական հարաբերությունները:
Երկրորդ փուլում նախատեսվում էր իրականացնել մնացած երկու շրջանների փոխանցումը` միջազգային նորմերին համապատասխան հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշման հետ միասին: Միևնույն ժամանակ ենթադրվում էր, որ կողմերի համաձայնությամբ Լաչինի շրջանում միջանցք կմնա՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի տրանսպորտային հաղորդակցության համար:
Այս առաջարկները բանակցային գործընթացի կենտրոնական թեման էին, որին մասնակցում էին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները:
Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ուղիղ երկխոսությունը չի դադարել մինչև 2020 թվականը, բայց, ցավոք, կողմերի միջև լիարժեք համաձայնության հասնել չհաջողվեց»:
Նուրգալիևը նշել է, որ եթե այդ առաջարկները հնարավոր լիներ կյանքի կոչել, «այդ դեպքում Ղարաբաղի խաղաղ բնակչության համար կստեղծվեին կյանքի նորմալ պայմաններ, և Ադրբեջանը կվերադարձներ իր կորցրած տարածքները առանց ուժի կիրառման»:
«Զինված հակամարտության փուլի դառնության դադարեցումը՝ շնորհիվ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության, նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանում խաղաղ կյանք ապահովելու, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների փոխշահավետ համագործակցության համար:
և այդպիսի մոտեցումն արդեն դիտարկվում է, ինչի մասին վկայում է 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարությունը՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ: Նման աշխատանքը կազմակերպելու համար կան սեղմ ժամկետներ:
Որպես առաջնահերթություն դրված է երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունների վերականգնումը՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերից բխող փոխադրումներ ապահովելու համար: Միջազգային տարանցման զարգացման նպատակներով՝ այս հաղորդակցություններից կարող են օգտվել նաև հարևան երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Վրաստանը։
Սա հիմնարար նախադրյալներ է ստեղծում Ղարաբաղում երկարամյա հակամարտության համապարփակ լուծման համար: Մնում է բոլորս միասին իրականացնենք այն»,- եզրափակել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.