Последние новости

Որոնողական աշխատանքները վերսկսվել են

Այսօր որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են ԼՂ հակամարտության գոտում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը։

«Որոնողական աշխատանքներն այսօր կիրականացվեն Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի և Ջաբրայիլի ուղղությամբ։ Փրկարարներն արդեն տեղում են և առավոտից որոնողական աշխատանքներ են իրականացնում»,– ասաց Թադևոսյանը:

Նշենք, որ երեկ որոնողական աշխատանքներ չեն իրականացվել. Ադրբեջանը չէր թույլատրել։ Բացի այդ, դրանք հնարավոր չէր իրականացնել ձյան առատ տեղումների պատճառով։

Նոյեմբերի 13-ից մինչ օրս իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1247 դի, գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ