Արթուր Մելիքյան․ Հաստատապես Գեորգի Կուտոյանը ինքնասպան է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք չենք պնդել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին հասցրել են ինքնասպանության, պնդել ենք, որ քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերևույթ դեպքի առթիվ, որովհետև այդ պահին այլ հոդվածով չէինք կարող գործ հարուցել: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:
«Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, իսկ գործի հետ կապված, եթե հարազատները կդիմեն, որ տվյալներ հրապարակենք, մեծ սիրով կհրապարակենք»,-ասաց նա:
Հարցին, թե նոր հանգմանքներ այդ գործով ի հայտ եկե՞լ են, Մելիքյանը պատասխանեց. «Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, ոչ միայն քննչական գործողություններիարդյունքներով, այլ նաև փորձաքննության արդյունքներով»:
Նա գործի վերաբերյալ տվյալներ չհրապարակելը պայմանավորեց հարազատների դիմելու փաստով. «Իսկ տևողությունը պայմանավորված է քննչական գործողությունների ծավալով և փորձաքննությունների կատարման ժամկետներով»: Նա հաստատապես պնդեց, որ ինքնասպանություն է տեղի ունեցել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.