Փաստաբան․ Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը ՀՀ իրավապահ մարմիններին մշտապես հայտնի է եղել
Ստիպված եմ անդրադառնալ մամուլում տարածվող հերթական ապատեղեկատվությանը… և 1000 երրորդ անգամ ասել՝ դադարեք Ռուբեն Հայրապետյանի անունն օգտագործելով top news-ը դիտելիություն ապահովել։
Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել, իսկ նրա հետախուզումը վաղուց դադարեցված է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Վերջում չմոռանամ նշել՝ հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին»,-հավելել է նա:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:
Նաև որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 06:38
Пресс-секретарь Министерства обороны США Патрик Райдер заявил, что дополнительное число военных советников США в случае переброски на Украину не будет размещено у линии фронта. Об этом сообщает ТАСС.
-
2024-04-26 06:34
Средства массовой информации в Армении в 2023 году были политически поляризованы, и финансовая жизнеспособность средств массовой информации оставалась препятствием для свободы прессы. Об этом говорится в ежегодном докладе Госдепа США «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia».
-
2024-04-26 06:32
В графике президента США Джо Байдена пока не фигурируют контакты с его турецким коллегой Реджепом Тайипом Эрдоганом. Об этом представитель Белого дома Джон Кирби заявил на брифинге.
-
2024-04-26 06:28
Французский военный журналист армянского происхождения Лео Николян все еще остается в международном аэропорту "Звартноц" в Ереване и не прекращает голодовку пятый день.