«Նովայա գազետա». ԱԼԻԵՎՆ ԱՐՑԱԽԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ «ԱՊԱՀԱՅԿԱԿԱՆԱՑՄԱՆ» ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԱՐՇԱՎ Է ՍԿՍԵԼ
Սուրբ ծննդյան օրը՝ Գրիգորյան օրացույցով հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում մինչև վերջերս գտնվող հնագույն վանքում Ադրբեջանի ալբանաուդիական համայնքի ներկայացուցիչները պատարագ են անցկացրել: Համայնքի պաշտոնական կայքը հայտնել է «երկար տարիներ հետո առաջին անգամ Քարվաճառի հին ալբանական Խուդավենգ վանքում աղոթք է իրականացվել»:
«Սա արդեն երրորդ այցն է: Առաջին այցը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, երկրորդը՝ դեկտեմբերի 30-ին: Ուդի ժողովուրդը միակն է, որը քրիստոնեություն է ժառանգել Կովկասյան Ալբանիայի հնագույն պետությունից: Խուդավենգ վանական համալիրը 6-7-րդ դարերի Կովկասում ալբանական քրիստոնեության ժամանակաշրջանի հուշարձան է: Երկար տարիներ այն հայերը ամբողջ աշխարհին ներկայացրել են որպես հին հայկական եկեղեցի»,-ասվում է հրապարակման մեջ, գրում է «Նովայա գազետա»-ն:
Հոդվածագիրը նշում է, որ Խուդավենգը կամ Խուդավանգը, որտեղ ժամանել են մարդիկ, ովքեր իրենց համարում են Կովկասյան Ալբանիայի բնակիչների ժառանգներ, իրականում Դադիվանքն է, որի մասին թերթը գրել է անցած տարի նոյեմբերի 17-ին հրատարակված համարում: 2020 թվականի սկզբին հայկական զինված ուժերը լքել են Քարվաճառը, որտեղ գտնվում է վանքը, և այդ տարածքն անցել է Բաքվի հսկողության տակ: Սակայն Դադիվանքը հսկում են ռուս խաղաղապահները: Հունվարի 15-ին Ստեփանակերտում ճեպազրույցի ժամանակ ՌԴ խաղաղապահ ուժերի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը հայտնել է, որ «սուրբծննդյան տոներին վանք մուտքն ապահովվել է թե Հայաստանից, թե Ադրբեջանից ուխտավորների համար»:
«Կարելի է ենթադրել, որ պետությունների միջև վեճի առարկա դարձած այս հնագույն վանքը փաստացի համատեղ օգտագործում են հայ և ուդի համայնքները»:
Ուդի քրիստոնեական համայնքը Բաքվի համար զենք է դարձել տարածաշրջանի հնագույն քրիստոնեական սրբավայրերից հայերին վտարելու համար: Միջնադարում հայկական և ալբանական եկեղեցիների պատմությունը սերտորեն փոխկապակցված է եղել և միավորել է նրանց ընդհանուր հավատով: Որոշ շրջաններում Կովկասյան Ալբանիան իսկապես գտնվել է ներկայիս Լեռնային Ղարաբաղի տարածքում: Սակայն մեր օրերում ալբանական թեման օգտագործվում է հայկական եկեղեցու պատմական իրավունքը մերժելու համար ինչպես տարածքների, այնպես էլ հին քրիստոնեական հուշարձանների նկատմամբ,-նշում է հոդվածագիրը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 15-ին այցելեց Շուշի, որը նույնպես Բաքվի վերահսկողության տակ է անցել եռակողմ համաձայնությամբ, որը դադարեցրեց Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը: Ադրբեջանի ղեկավարն այստեղ եղել է Սուրբ Ամենափրկիչ դատարկ եկեղեցում: Այս այցը Հայաստանում մեծ վրդովմունք էր հարուցել: Սակայն Բաքուն, չնայած Ալիևի դեկտեմբերյան հավաստիացումներին ղարաբաղյան տաճարներ հավատացյալների հասանելիության ապահովման մասին, ԼՂՀ-ի ամբողջ յուրացված տարածքում քրիստոնեական ժառանգության «ապահայկականացման» հետևողական արշավ է անցկացնում: «Գրեթե բոլոր 128 ալբանական տաճարները, որ գտնվել են օկուպացման մեջ, ներառյալ Քելբաջարում (Քարվաճառ – խմբ.) Խուդավանգ (Դադիվանք – խմբ.) տաճարը, Լաչինում Աղաօղլան տաճարը, Ագդերում (Մարտակերտ – խմբ.) Գանձասարը և Խոջավենդի (Մարտունի – խմբ.) շրջանում Ամարասը, վերակազմավորվել են հայկական գրիգորյանական եկեղեցիների: Հայաստանը հատուկ քաղաքականություն է վարել Ադրբեջանի պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների նկատմամբ»,- հունվարի 14-ին AzTV հեռուստաալիքի «Գլխավոր հարցը» ծրագրի եթերում հայտարարել էր Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Գյունդուզ Իսմաիլովը:
Բաքվում միաժամանակ զարգացնում են մուսուլմանական հուշարձաններին հասցված վնասի թեման, որն իբր պատճառել է ԼՂՀ-ի վարչակազմը 3 տասնամյակում: Կրթության, գիտության և մշակույթի հարցերով իսլամական կազմակերպությունը (ԻՍԵՍԿՕ) տեխնիկական առաքելություն է ուղարկելու՝ «Հայաստանի կողմից Ղարաբաղում պատմամշակութային և կրոնական ժառանգության ավերված հուշարձանների» ռևզիայի համար, հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ Մալիքը: «Վերադառնալով մենք կհավաքենք փորձագետների մեր թիմը: Այն կազմված կլինի անդամ երկրների ներկայացուցիչներից: Հույս ունենք, որ փետրվարի վերջին տեխնիկական խումբը կայցելի Ադրբեջանի ազատագրված տարածքներ»,- ալ Մալիքիի խոսքը մեջբերել է «Ինտերֆաքս-կրոնը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 19:31
Председатель комитета по международным делам Государственной Думы РФ, лидер ЛДПР Леонид Слуцкий в интервью азербайджанским журналистам исполнил дифирамбы Азербайджану и позволил себе рассуждать о Конституции Армении.
-
2025-04-18 19:29
Председатель Комиссии по телевидению и радиовещанию Армении Тигран Акопян заявил о необходимости сократить количество иностранных телеканалов в общественном мультиплексе.
-
2025-04-18 18:46
Адресатом номер один требований вернуть награбленные деньги являются власти Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении - NEWS.am заявил бывший госминистр Арцаха, член Совета по защите прав народа Арцаха Артак Бегларян, имея в виду состоявшуюся сегодня акцию протеста группы арцахцев перед зданием представительства Арцаха с требованием «вернуть украденные из Арцаха деньги, деньги Инвестиционного фонда и решить их социальные проблемы».
-
2025-04-18 18:44
В Армении знают цену Победы и бережно относятся к истории Великой Отечественной войны. Об этом спикер парламента Ален Симонян заявил на заседании Межпарламентской ассамблеи СНГ в Санкт-Петербурге.