Շուռնուխի համայնքապետ․ Փաշինյանը ասում է այն, ինչ թուրք գեներալը
Շատ տհաճ երևույթ է, երբ նույն արտահայտությունն անում է Ադրբեջանը և նույնը լսում ենք մեր ամբիոններից, եթե թուրք գեներալն էլ է այդպես ասում, Փաշինյանն էլ, ինչքանո՞վ է դա ճիշտ. Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուռնուխի ճակատագիրը որոշվել է 2010 թվականին՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկելով:
«Վարչապետ մարդ է ինքը, պետք է հակառակը ասի, բայց ասում է այն, ինչ թուրք գեներալը, այսինքն` ինքն արդարանում է և պատասխանատվությունը գցում է նախկինների վրա: Երկուսուկես տարի վարչապետ էիր, ուսումնասիրեիր, եթե այդպիսի բան կար, փոխեիք, հեշտ է ամեն ինչ բարդել ուրիշի վրա: Եթե նույնիսկ դա այդպես է, ինչի՞ 1970-ական թվականներին «Հայփոստ»-ի շենքը կառուցվել է նույն թաղամասում, որը հիմա համարվում է ադրբեջանական հող, կարա՞ր Խորհրդային Հայաստանի ժամանակ «Հայփոստ»-ի շենքը կառուցվեր Խորհրդային Ադրբեջանի հողում, դա հնարավո՞ր է։ Ցանկացած քարտեզ ցույց է տալիս, որ դա հայկական հող է»,- նշեց նա:
Անդրադառնալով Շուռնուխից տեղահանված բնակչության խնդիրներին՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ ինքն իր ընտանիքի հետ միասին այս պահին բնակվում է գյուղապետարանի շենքում, իսկ բնակչության մի մասը տեղավորվել է Կապանի և Գորիսի ազատ տներ:
Նա նշեց, որ ընդհանուր առմամբ 37-40 բնակիչ է տարհանվել, հանձնվել է 10-11 տուն. «Գյուղի վերևի, դպրոցի հարակից տարածքում Կառավարությունը 10-12 բնակչի համար նոր տներ պետք է կառուցի, սկզբանական աշխատանքները կատարված են, բարերարներ էլ կան, որոնք ցանկանում են թաղամաս կառուցել 10-15 տան հաշվարկով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.