Последние новости

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԹԻՄԸ ՉԵՆ ԾՈՒԼԱՑԵԼ ՔԱՐ ԳՑԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՈՍՏԱՆԸ

Նիկոլ Փաշինյանն ու հակառուսական թիմը չեն ծուլացել քար գցել Ռուսաստանի բոստանը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար, արդարադատության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ խորհրդանշական է, որ երեկ՝ Ջո Բայդենի երդմնակալության օրը, խորհրդարանում Փաշինյանը «ստի հերթական շքերթը» կազմակերպեց: «Նա և հակառուսական թիմը չծուլացան քար գցել Ռուսաստանի բոստանը: Պատասխանելով Հայաստանի համար առավել ընդունելի պայմաններով ԼՂ հարցով համաձայնագրի մասին հարցին, ինչի մասին խոսել է ՌԴ նախագահը, նա սկսեց հերքել Վլադիմիր Պուտինի ասածները»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ հոկտեմբերի 19-ին հնարավորություն է եղել փաստաթուղթ ստորագրել, որի դեպքում Շուշին կմնար հայկական Ադրբեջանից փախստականների վերադարձի պայմանով: «Սակայն ոչ ոք այնտեղ չէր վերադառնա: Փաշինյանը կրկին դա հերքել է, ավելին, Շուշին ադրբեջանական քաղաք անվանել: Դավաճանը մնում է դավաճան…

Իր հերթին, մեկ այլ հակառուսական գործիչ Հովհաննես Իգիթյանը հայտնել է, որ գերիների հարցի լուծումը Պուտինի մեկ զանգի խնդիր է: Այդպիսով, ևս մեկ անգամ խոսելով Ռուսաստանի մասին: Դա թյուրիմացություն է, և «հիմարների թիմը» ոչ մի կերպ չի կարող բացատրել՝ ինչու ենք մենք հարկ վճարում, ինչու են նրանք աշխատավարձ ու պարգևավճար ստանում, եթե ամեն ինչ լուծում է Ռուսաստանը: Եվ հերթական ապտակը եղավ այսօր: Իշխանությունները շարունակում են շահարկել մարդկանց էմոցիաները: Նախ հայտարարում էին, թե անհետ կորածների և ռազմագերիների թիվը պետական գաղտնիք է, ապա փորձում վստահեցնել, որ այդ տվյալների հրապարակումը վնաս չի հասցնի նրանց վերադարձին, իկս այսօր արդեն ռուսական կողմը հրապարակեց հայտարարություն 2300 անհետ կորածի մասին, իսկ դա նշանակում է, որ զոհերի թիվը գերազանցում է 6 հազարը: Իշխանությունները որերորդ անգամ ապտակ ստացան: Նրանք չեն փոխում հակառուսական գիծը, և այդ տրամադրությունը պահպանվում է»,-ասաց Հովհաննիսյանը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ