Последние новости

Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանը օգտագործել է ՆԱՏՕ-ի զենքերը

Չեխիայում Բաքվի կողմից հրետանային զենքի գնումը ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար հակամարտության գոտի հարձակողական զենքի մեծ խմբաքանակ մատակարարելու նախադեպ դարձավ, գրում է AgoraVox-ը:

Հարկ է հիշել, որ դաշինքի անդամ պետությունների մեջ կա մի ներքին կանոն՝ զենք չմատակարարել հակամարտության կողմերից որևէ մեկին, բայց այս «խորհրդատվությունն» այժմ անցյալում է: Զենք գնելու և այս տարածաշրջանին մատակարարելու պատմությունն արժանիորեն դարձել է գաղտնիքներով և «սպիտակ բծերով» լի դետեկտիվ սերիալի սյուժե, ասվում է հոդվածում, որի թարգմանությունը մեջբերում է «Ինոսմին»։

2018-ին ադրբեջանական բանակի գովազդային հոլովակներից մեկում հայտնվեց չեխական արտադրության ռազմական տեխնիկա, որը հագեցած էր հաուբիցներով և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով (ՀԿՌՀ): Բայց Բաքուն հաշվի չառավ այն փաստը, որ Պրահային ակնհայտորեն դա դուր չի գա՝ հաշվի առնելով Ադրբեջանին զենք վաճառելու ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի էմբարգոն:

Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը բողոքների ալիք առաջացրեց Չեխիայում: Երկրի իշխանությունները շտապեցին հերքել այս տեղեկատվությունը: Ըստ հանրապետության ղեկավարության հայտարարության, Czechoslovak Group-ի արտահանման վիզաներում Tatra ռազմական մեքենաների հասցեատեր նշվել է Իսրայելը:

Բայց լրագրողական հետաքննության արդյունքում հնարավոր եղավ ապացուցել, որ առքուվաճառքի ու վերազինման գործընթացներում չեխական Real Trade Praha ընկերությունը և սլովակյան MSM Martin-ը, որոնք պատկանում են Czechoslovak Group-ին, նախկինում արդեն փորձել էին թույլտվություն ստանալ Ադրբեջանին հաուբիցներ և հրթիռային ռումբեր մատակարարելու համար, բայց չէր հաջողվել: Լրագրողները պարզել են նաև, որ 54 Tatra ռազմական մեքենաներ են Չեխիայից տեղափոխվել Իսրայել: Հասնելով իրենց նպատակակետ՝ նրանք 12 ժամվա ընթացքում հագեցվել են իսրայելական հեռահաղորդակցման համակարգերով և իսրայելական Elbit Systems Land and C4i ընկերության հեռակառավարման համակարգերով, որից հետո տեղափոխվել են Սլովակիա: Բացի այդ, MSM Martin-ի մասնագետները բեռը հագեցրել են Dana M-1 հաուբիցներով և Vampir RM-70 ՀԿՌՀ կայանքներով, որից հետո տեխնիկան արդեն արտահանվել է Ադրբեջան՝ վերջնական պատվիրատուին: Փոխանցումներն իրականացրել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությունը՝ դիվանագիտական շղարշի ներքո: Միևնույն ժամանակ, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության կողմից MSM Martin-ին տրված ներմուծման լիցենզիայում նշվում է Elbit Systems Land C4i ընկերության 54 Tatra մեքենա: Այսինքն՝ ճիշտ նույնքան, որքան Չեխիան այդ մեքենաները հասցրել է Իսրայել:

Կարևոր է նշել, որ քանի որ Չեխիայում զենքի արտահանման թույլտվությունները տալիս է արդյունաբերության և առևտրի նախարարությունը՝ պաշտպանության, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարությունների դրական կարծիքի հիման վրա, ակնհայտ է, որ չեխական գերատեսչությունները իրենց դրական կարծիքն են հայտնել Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր նախարարություններն ի սկզբանե նշում էին, որ արտահանումն իրականացվում է Իսրայել, մատակարարման լիցենզիայում իսրայելական ընկերության անվան հետ նշված էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Այսպիսով, միանգամայն ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր իր կոռումպացված քաղաքական գործիչներով, առանց խղճի նվազագույն խայթի աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրմանը, և առաջին տեղում է դրել ոչ թե մարդկային կյանքերը, այլ իր ռազմավարական շահերը` առաջին հերթին նավթը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ