«Պետք է սպանենք հայերին». Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի մշակութային գործիչների խոսքերը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձնացրել է Ադրբեջանի մշակութի ու սպորտի գործիչների խոսքերն ու վիրավորանքները հայ ժողովրդի մասին, որոնք բացահայտ ատելություն են քարոզում։
Պաշտպանը տեղեկացրել է, որ մասնավորապես այդ արտահայտություններն արվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում։
1) «Ղարաբաղը կմաքրվի հայկական ֆաշիզմի սատանայական տականքից: Այդ հայ ֆաշիստները զուրկ են պատվից և տեղին են ոչնչացվում», - Ադրբեջանի ժողովրդական արտիստ։
2) «Հայերը ցեղ են, էթնոս, որն ոչնչացնում է ինքն իրեն: Շատ ողորմելի և անշնորհակալ արարածներ են: Հայերն այն աստիճան ստախոս, վախկոտ, լպիրշ և երկերեսանի ժողովուրդ են, որ բառերով փոխանցել հնարավոր չէ», - Ադրբեջանի ժողովրդական արտիստ։
3) «Ղարաբաղյան այս պատերազմը աշխարհի հայության վերջի սկիզբն է, որ ստեղծվել են ստի, երկերեսանիության և ստորության վրա», - Ադրբեջանի ժողովրդական արտիստ։
4) «Մեր թշնամին պատվազուրկ, խաբեբա և անարժան է: Նրանք բարբարոս են, ահաբեկիչներ են, տարված են սեփական առավելության մասին ֆաշիստական գաղափարներով», - Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի։
5) «Հայերը ոչնչություն են և մարդ չեն, նրանք առնետների նման թաքնվել են իրենց բներում», - Ադրբեջանի վաստակավոր արտիստ։
6) «Պոռնիկի զավակը պոռնիկ էլ կդառնա: Նրանք բոլորն աղվես են: Երբ ճիշտ ժամանակը գա, նրանք ցույց կտան իրենց», - Ադրբեջանի գրողների միության անդամներից մեկը` հայ տարեց կնոջ մասին։
7) Հայ ժողովուրդը իրական հիվանդ է: Բժշկությունն անհույս է, սա բուժման ենթակա չէ: Քրոնիկ հայկական փորլուծություն», -«Թուրքիայի ձայնը» երգի մցույթի հաղթող։
8) «Հայերին պոռնիկ մի անվանեք: Պոռնիկն ինքն իրեն է վաճառում, հայն ուրիշին է ձեռք գցում», - Մշակույթի և արվեստի Ադրբեջանի պետական համալսարանի դասախոս։
9) «Մենք պետք է սպանենք հայերին՝ անկախ նրանից կին է, երեխա է, թե տարեց (…)», – «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մեդիա ղեկավար։
10) «Եթե մարդկային ռասան իրոք ստեղծվել է Աստծո կողմից, ապա հայերը չարիքի ծնունդ են», - Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի մեդիա և հանրային հաղորդակցության ղեկավար և այլն:
Նշվում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրված այս ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ ու բարձր հանրային աջակցություն:
Թաթոյանն ընդգծում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառներ և արվում էր միայն այն բանի համար, որ տեղի էր ունենում էթնիկ պատկանելիությամբ հայերի նկատմամբ:
Հավելենք, որ մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 07:46
Обострение отношений России с Арменией и Азербайджаном может быть не случайным и оказаться в логике заявлений посла США в Турции Тома Баррака об аренде так называемого Зангезурского коридора. Об этом заявил первый замглавы комитета Госдумы по делам СНГ Константин Затулин в интервью RTVI.
-
2025-07-15 07:43
Отношения Еревана и Баку оказались в центре внимания встречи премьер-министра Армении Никола Пашиняна и президента Франции Эммануэля Макрона. Об этом французский лидер написал в X, раскрыв детали переговоров с Пашиняном.
-
2025-07-15 07:39
Адвокат Тигран Айрапетян представил в Генеральную прокуратуру Армении сообщение о преступлении, связанном с прослушиванием телефонных разговоров сотрудников компании «Электрические сети Армении» и сторонников Самвела Карапетяна сотрудниками правоохранительных органов и задержанием 11 человек на этом основании.
-
2025-07-15 07:31
В администрации президента Турции Реджепа Эрдогана заявили РИА Новости, что не в курсе сообщений о намерении США управлять Зангезурским коридором.