Բայդենը հրապարակել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համապարփակ ռազմավարությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համապարփակ ռազմավարությունը՝ նախազգուշացնելով, որ իր վարչակազմին մի քանի ամիս է անհրաժեշտ համավարակի հետագիծը զգալիորեն փոխելու համար, հայտնում է The Hill-ը:
Նա նշել է, որ COVID-19-ի հետևանքով մահացողների թիվը փետրվարին, հավանաբար, կգերազանցի 500 հազարը, իսկ վիրուսի դեմ ամերիկացիների պատվաստումը ամիսներ կտևի: «Մենք այս խառնաշփոթի մեջ մեկ ժամում չենք հայտնվել, և ամիսներ կպահանջվեն ամեն ինչ շտկելու համար: Բայց մենք դա կհաղթահարենք»,- ասել է Բայդենը իր ելույթում:
Բայդենը հրապարակել է COVID-19-ի դեմ պայքարի ավելի քան 100 էջանոց ազգային ռազմավարությունը, որն ուղղված է պատվաստման արագացմանը՝ վիրուսի տարածման միաժամանակյա դանդաղեցմամբ դիմակների ավելի հաճախակի կրման, մեծ քանակությամբ թեստերի և հանրային առողջապահության այլ միջոցառումների հաշվին: Նա նաև 10 հրաման է ստորագրել՝ ուղղված հանրային առողջապահության ճգնաժամի մեղմացմանը:
Բայդենն այս նպատակով հայտարարել է, որ իր վարչակազմը Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը (FEMA) հանձնարարել է սկսել պատվաստման հասարակական կենտրոնների ստեղծումը՝ ամբողջ երկրում մեկ ամսում պատվաստման 100 կենտրոն բացելու նպատակով:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) նույնպես ծրագիր են գործարկելու տեղական դեղատների միջոցով պատվաստանյութերին հասանելիության ընդլայնման համար: Միաժամանակ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը (HHS) աշխատելու է ավելի մեծ թվով բուժաշխատողների ներգրավման ուղղությամբ:
Բայդենը նպատակ է դրել իր նախագահության առաջին 100 օրում պատվաստել 100 մլն մարդու, որ սանձի վիրուսի սպառնալիքը, որն այսօրվա դրությամբ սպանել է ավելի քան 400 հազար ամերիկացիների:
Բայդենը մի քանի հրամաններ է ստորագրել, այդ թվում մեկը, որով դաշնային գործակալություններին հրահանգում է օգտագործել Պաշտպանական արտադրության մասին օրենքը (DPA) և այլ լիազորություններ վերացնելու համար COVID-19-ին արձագանքելու համար անհրաժեշտ առարկաների՝ ներառյալ բուժաշխատողների համար պաշտպանական հանդերձանքի, լաբորատոր սարքերի և պատվաստանյութերի արտադրության արագացման համար նյութերի դեֆիցիտը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 15:27
Армения берет ориентацию на Запад часто в ущерб своим национальным интересам, пример - отход от сотрудничества с Организацией Договора о коллективной безопасности (ОДКБ). Об этом заявил заместитель директора четвертого департамента стран СНГ МИД РФ Дмитрий Масюк.
-
2025-07-02 15:26
Права проживающих в России азербайджанцев нарушены. Как сообщают азербайджанские СМИ, об этом заявила заместитель начальника управления международно-правового сотрудничества генеральной прокуратуры Самира Наджафзаде.
-
2025-07-02 15:25
Предстоятели епархий Диаспоры Армянской Апостольской Церкви, по сведениям информагентства NEWS. am, прибудут в Армению для проведения епархиального совещательного собрания, на котором обсудят ситуацию вокруг Церкви.
-
2025-07-02 15:23
«Верховный святотатец через Facebook угрожает сотрудникам Электросетей Армении, которые хотят принять участие в марше, запланированном на 4 июля. Он полностью возомнил себя фюрером.