Արամ ԳԱԲՐԵԼՅԱՆՈՎ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՎ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ԿՈՐԱԾ Է
Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ և որպես մարդ կորած է: Ռեժիմի ջղաձգությունները նրան չեն վերակենդանացնի: Այս մասին Թելեգրամի իր ալիքում գրել է «Իզվեստիա» թերթի տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանցի լրագրող Արամ Գաբրելյանովը:
«Երեկ ողջ գիշեր սոցցանցի մոնիթորինգ եմ անցկացրել: Զարմանալի եզրակացություններ արեցի: Առաջին՝ իրավիճակը եզակի է: Ադրբեջանից օգտատերերի ճնշող մեծամասնությունը, եթե ոչ գովում, ապա զգուշորեն աջակցում են նրան: Եթե Նիկոլի մասին կարդացել է մարդ, ով ընդհանրապես ոչինչ չգիտի պատերազմի և թուրքերի ու հայերի հավերժական կոնֆլիկտի մասին, ապա նա կորոշի, որ Փաշինյան ազգանվամբ քաղաքական գործիչը հարգանքի արժանի մարդ է Ադրբեջանում:
Երկրորդ՝ հայ օգտատերերի շրջանում իրավիճակը հետևյալն է. Ռուսաստանից հայերը՝ 90 և նույնիսկ ավելի տոկոս, պահանջում են Փաշինյանի հեռացում: Ռուսաստանում Փաշինյանի գրեթե բոլոր հակառակորդներն աջակցում են Պուտինին և թշնամաբար են տրամադրված Նավալնու նկատմամբ:
Ռուսաստանցի հայերը, ովքեր աջակցում են Փաշինյանին, վատ են վերաբերվում ռուսներին և Պուտինին:
Երրորդ՝ համացանցի հայկական տիրույթում 70 տոկոսը կտրականապես դեմ է Փաշինյանին: Քննադատությունն ուղեկցվում է վիրավորանքներով: 20 տոկոսը պարզապես ցանկանում է, որ Փաշինյանը հեռանա առանց արյան և սկանդալի, իր և իր ընտանիքի համար երաշխիքներով: Մնացած 10 տոկոսը Փաշինյանին քիչ է մնում դասի սրբերի շարքին: Հայաստանում Փաշինյանին բուռն աջակցում են հետկլիմակտերիկ տարիքի կանայք, որոնք վատ վերաբերմունք ունեն հայկական եկեղեցու և Ռուսաստանի հանդեպ:
Մի քանի եզրակացություն. նախ, Փաշինյանը որպես քաղաքական գործիչ և որպես մարդ կորած է ինչպես հայաստանցիների, այնպես էլ ռուսաստանցի հայերի համար:
Երկրորդ հերթին, և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում հայերի մեծ մասը պատրաստ է ընդունել Ռոբերտ Քոչարյանին, եթե նա աղետից Հայաստանի դուրսբերման փուլային հստակ ծրագիր ունենա:
Երրորդ հերթին, ադրբեջանական հանրությունը պարզապես ատում է Քոչարյանին, ինչը բացատրելի է»,-գրել է Գաբերլյանովը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.