Արտակ Բեգլարյանը ԿԽ Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արտակ Բեգլարյանը, արդյունավետ համարելով ԿԽՄԿ առաքելության ներգրավվածությունը առկա որոշ մարդասիրական մարտահրավերների հաղթահարման գործում, հետաքրքրվել է հատկապես գերիների վերադարձման ու անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ ԿԽՄԿ ջանքերից՝ ընդգծելով կառույցի կարևոր դերակատարությունն այդ կենսական հիմնախնդիրների լուծման հարցում: Նա շեշտադրել է Ադրբեջանի վրա միջազգային հանրության բազմակողմանի, ակտիվ ու գործնական ճնշման հրամայականը՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները նույնիսկ պատերազմական գործողությունների ավարտից հետո:
Բերտրան Լամոնը ներկայացրել է ԿԽՄԿ առաքելության ընթացիկ ու պլանավորվող աշխատանքներն Արցախում՝ շեշտադրելով իրենց պատրաստակամությունն աջակցելու պետական հաստատություններին տարբեր մարդասիրական հիմնախնդիրների լուծման ու տեղական կարողությունների զարգացման հարցում:
Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի տարբեր հարցերի շուրջ՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ և երկուստեք կարևորելով համակարգված ջանքերն առկա մարդասիրական հիմնախնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 15:50
Подводя окончательный итог заявлениям, сделанным накануне Пашиняном, можно сказать, что пресс-конференция была необходима для того, чтобы Никол Пашинян публично признал готовность/обязательство предоставить Турции и США коридор через территорию Армении. Коридор, который сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-17 15:49
Множество представителей власти день и ночь убеждают общественность, будто архиепископ Баграт Галстоян и участники «Священной борьбы» готовили теракт, а затем их глава, оказавшийся на посту премьер-министра, заявляет, что никто не нарушал презумпцию невиновности наших заключённых товарищей.
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.