Վրաստանն ամբողջությամբ կչեղարկի միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները փետրվարի 1-ից
Վրաստանն ամբողջությամբ կչեղարկի միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները փետրվարի 1-ից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
«Կթույլատրվեն բոլոր մշտական չվերթները: Դա նաշանակում է, որ բոլոր ավիաընկերությունները, որոնք մինչ օրս գործել են կամ շարունակում են գործել Վրաստանում, կամ նոր ընկերությունները, որոնք մտադիր են մտել վրացական շուկա, կարող են ծրագրե մշտական թռիչքներ և իրականացնել որոշակի հաճախականությամբ»,-ասել է նա:
Նա նշել է, որ սահմանափակումների չեղարկումը չի նշանակում ավիացիոն շուկայի արագ վերականգնում: Ինչ վերաբերում է զբոսաշրջային այցերին, ապա Տուրնավայի խոսքով, ճանապարհորդների առաջին խումբը կժամանի Վրաստան «առավել անվտանգ երկրներից», որտեղ սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը:
Այժմ մշտական ավիահաղորդակցության սահմանափակումները տարածվում են միջազգային ուղիղ չվերթների վրա, որոնք կապում են Թբիլիսիի միջազգային օդանավակայանը Մյունխենի, Փարիզի, Ռիգայի, Դոհայի, Վարշավայի, Աթենքի, Ամստերդամի, Վիեննայի, Բեռլինի և Միլանի օդանավակայանների եհտ:
Սահմանափակումները չեն տարածվի նաև մշտական չվերթների վրա, որոնք ծրագրվում են Քութայիսիի միջազգային օդանավակայանի և Ռիգայի, Կատովիցայի, Վիլնյուսի և Դորթմունդի օդանավակայանների միջև, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».