ՏՄՊՊՀ․ Ո՞րն է շաքարավազի գնի բարձրացման պատճառը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2021-ի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել շաքարավազի իրացման մանրածախ գնի բարձրացում։ ՏՄՊՊՀ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ շաքարավազի գների բարձրացման պատճառների բացահայտմանն ուղղված ուսումնասիրություն է կատարվել։
Երեկ Sputnik Արմենիան անդրադարձել էր այս խնդրին` ներկայացնելով, որ չնայած շաքարավազի շուկայում ներմուծողների թիվն էապես` 10-ով ավելացել է, սակայն դրա գինը ոչ միայն չի նվազել, այլ նաև աճել է։
ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ շաքարավազի ներմուծման միջին գները բարձրացել են շուրջ 22%-ով, շաքարեղեգի հումքի ներմուծման միջին գինը 1 կգ-ի հաշվով ավելացել է շուրջ 2%-ով։ Բացի այդ, տեղի է ունեցել ՀՀ դրամի արժեզրկում՝ ԱՄՆ դոլարի և ՌԴ ռուբլու նկատմամբ՝ շուրջ 4%-ով։
Միաժամանակ շաքարավազի իրացման գների վրա էական ազդեցություն է ունենում տնտեսվարող սուբյեկտի պահեստներում առկա շաքարավազի մնացորդների ծավալը և տնտեսվարող սուբյեկտի կողմից կիրառվող պահեստավորման մեթոդը (միջին կշռված, ֆիֆո, լիֆո):
ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է նաև, որ վերոհիշյալ գործոններն իրենց ազդեցությունն են ունեցել շաքարավազի շրջանառության պայմանների և գների վրա, ինչի հետևանքով 2020 թվականի դեկտեմբերի 1-ի համեմատությամբ (328 դրամ) շաքարավազի միջին մանրածախ գինը 2021-ի հունվարի 11-ին բարձրացել է շուրջ 5%-ով (344 դրամ)։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 13:50
Судья Апелляционного уголовного суда Армении Ваче Маргарян отклонил ходатайство защитников архиепископа Микаэла Аджапахяна, главы Ширакской епархии Армянской Апостольской Церкви, о рассмотрении апелляционной жалобы в устном порядке. Об этом сообщила команда адвокатов архиепископа.
-
2025-07-24 13:32
Министр юстиции Армении Србуи Галян заявила, что решение арбитражного суда в Стокгольме по делу «Электрических сетей Армении» (ЭСА) пока носит временный характер и может быть не исполнено, если будет признано противоречащим общественному порядку республики.
-
2025-07-24 13:32
В общине Сисиан разрешено установить систему видеоконтроля на межгосударственной дороге. Соответствующее решение принято 24 июля на заседании Правительства Армении.
-
2025-07-24 13:29
Летний призыв в Армении продлят с 31 июля до 15 августа. Постановление об этом было принято в четверг на заседании правительства.