Последние новости

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել գերի ընկած լիբանանցի երկու հայերի նկատմամբ

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել լիբանանցի երկու հայերի նկատմամբ, որոնք գերի են ընկել Արցախում:

Ինչպես հայտնում է Trend-ը՝ իրավապահ մարմինների աղբյուրի վրա հղումով, Հակոբ Աբրահամի Թերզիյանի և Հակոբ Հաջիրյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 228.3 (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից հրազենի ապօրինի կրում), 214.2.1. և 214.2.3 (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից իրականացված ահաբեկչություն), 279.2 (զինված խմբավորումների կրոնական թշնամանքի հարուցում), 318.2 (կազմակերպված խմբի կողմից Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) և մի շարք այլ հոդվածներով, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ