Ռուսաստանը Հնդկաստանում ցուցադրության ժամանակ կներկայացնի Սու-57Է կործանիչի մոդելը
Ռուսաստանը Հնդկաստանում Aero India 2021 ցուցադրության ժամանակ կներկայացնի Սու-57Է կործանիչի մոդելը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Ռոստեխ» պետական կորպորացիային:
«Ծրագրվում է ներկայացնել Սու-57Է մոդելը: Բնօրինակը չի ցուցադրվի: Մոդելը լիարժեք պատկերացում է տալիս այդ նորագույն մարտական մեքենայի մասին»,-հայտնել է «Ռոստեխ»-ի ներկայացուցիչը:
2020 թվականի մարտին ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը հայտնել էր, որ Ռուսաստանը ծրագրում է արտասահմանյան ավիասրահում ներկայացնել 5-րդ սերնդի Սու-57 կործանիչը:
2019 թվականի օգոստոսին «Ռոսօբորոնէքսպորտ»-ը հայտնել էր, որ 5-րդ սերնդի Սու-57 կործանիչը կստանա արտահանման փաստաթղթեր, և այժմ հնարավոր է սկսել արտասահմանյան պատվիրատուների հետ վաճառքի շուրջ բանակցությունները: Դրանից հետո Սու-57Է-ն ցուցադրվել է «ՄԱԿՍ» ավիասրահում և ցուցադրվել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին: Ցուցադրությունից հետո «Ռոսօբորոնէքսպորտ»-ը հայտնել է այդ կործանչի նկատմամբ արտասահմանյան պատվիրատուների կողմից հետաքրքրության կտրուկ աճի մասին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 07:37
Глава ЛНР Леонид Пасечник сообщил, что вся территория Луганской Народной Республики полностью освобождена.
-
2025-07-01 07:35
По факту демонтажа плакатов с изображением Самвела Карапетяна представлено сообщение о преступлении.
-
2025-07-01 07:32
Опубликовано письмо активиста «Священного движения» Миграна Махсудяна из УИУ «Вардашен».
-
2025-07-01 07:25
В Азербайджане задержали сотрудницу российского видеоагентства Ruptly, сообщает РИА Новости.