Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ․ ՆՊԱՏԱԿԸ՝ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԿԱՆԵԼՆ Է
Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի՝ ԲԴԽ անդամների պաշտոնում ընտրելը բացառապես քաղաքական որոշում էր, և նպատակ է հետապնդում դատական իշխանությունը նույնպես ապականել, դարձնել քաղաքական իշխանության կցորդը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամների՝ այսօր կայացած ընտրությանը։
«Մենք գործ ունենք ժողովրդավարական գործընթացների հերթական հուղարկավորության արարողության հետ, երբ թշնամու ազդեցության, վերահսկողության տակ գտնվող իշխող քաղաքական ուժը, առանց ժողովրդավարական ու խորհրդարանին բնորոշ ընթացակարգերի՝ երկու թեկնածու առաջադրեց և երկուսին էլ ընտրեց՝ նրանց հավերժաբար խարանելով որպես Շուշի հանձնողներ և հայ ազգի թշնամիներ։ Դա այդ մարդկանց ընտրությունն է, ոչինչ անել հնարավոր չէ»,-ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով՝ Գագիկ Ջհանգիրյանի ընտրության դեպքում իրավական խնդիր կա՝ կապված նրա տարիքի հետ։ «Ջհանգիրյանի թե՛ առաջադրումը, թե՛ ընտրությունը իրավաչափ համարվել չի կարող։ Մենք գործ ունենք հերթական ոչ լեգիտիմ անձի հետ մեր դատական իշխանության բարձր օղակում։ Հիշեցնեմ, որ նույն կարգավիճակում են նաև ՍԴ վերջին 3 դատավորները։ «Իմ քայլը» խմբակցությունն ինչպես հայրենիք հանձնող է, այնպես էլ պետականություն հանձնող է, պետական ինստիտուտներն ապականելու լրջագույն մասնագետ է, և սա դրա դրսևորումն է»,-ասաց Մելիքյանը։
Մեկ այլ իրավական հարց, իրավապաշտպանի խոսքով, ևս կա՝ իրավաբան- գիտնականներին վերաբերող։ «Հարցն այն է, թե ով է իրավաբան-գիտնական։ Որևէ կերպ չհիմնավորվեց, թե Գագիկ Ջհանգիրյանը վերջին տարիներին զբաղվել է կամ շարունակում է զբաղվել գիտությամբ։ Եթե, օրինակ, անձը 25-30 տարի առաջ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, արդյո՞ք մենք այդ անձին պետք է ճանաչենք որպես իրավաբան-գիտնական, թե՞ ոչ»,-ասաց նա։
Վերջինս նկատեց՝ ԲԴԽ-ն բաղկացած է 10 անդամից, բոլոր իրավաբան-գիտնականները՝ բացառությամբ մեկի, ընտրվել են «Իմ քայլը» խմբակցության կողմից։
«2018-ի իշխանազավթումից հետո ընտրված իրավաբան-գիտնականներն են, միևնույն ժամանակ, ԲԴԽ-ում գործում են դատավոր անդամներ։ Ես հույս ունեմ, որ դատավոր անդամները կդրսևորեն իրավունքի գերակայության նկատմամբ հավատարմություն, որ կարողանան պահպանել ԲԴԽ-ի բարձր անունը, դերը և իրենց հիմնական գործառույթը՝ դատավորների անկախության ապահովումը, մինչդեռ Գագիկ Ջհանգիրյանի հրապարակային խոսքից ակնհայտ էր, որ ինքն ամենևին իր առջև խնդիր չի տեսնում՝ ապահովել դատական իշխանության անկախությունը, ընդհակառակը՝ տեսնում է դրան հակադիր խնդիրը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 09:32
Нежелание властей Армении выполнить требования международного арбитража и отказаться от шагов по переводу ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) под госконтроль станут тревожным знаком для инвесторов и запустит несколько новых исков против Еревана, считают эксперты.
-
2025-07-26 09:26
Армянский стартап Denovo Sciences в сентябре начнет проект с Корнеллским университетом в США. Об этом заявил Sputnik Армения директор по интеграции экосистем венчурного фонда Alchemist Doha Маджед Лабабиди на полях инновационного форума Sevan Startup Summit 2025.
-
2025-07-26 09:25
Число компаний-экспортеров цветов в Россию из Армении увеличилось до 14, сообщает Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении.
-
2025-07-26 09:23
Россия запросила заседание Совета Безопасности ООН по Украине на 31 июля. Об этом сообщил первый зампостпреда РФ при ООН Дмитрий Полянский.