ՊԵԿ–ը խոստանում է` բիզնեսը դուրս կգա 2020-ի դժվար իրավիճակից
Պետեկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողները մինչև ապրիլի 20-ը նախորդ տարվա համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր` ավելի ցածր դրույքաչափ են կիրառելու. շահութահարկի նախկին` 20%-ի փոխարեն արդեն գործում է 18% դրույքաչափը։
Սա, ըստ ՊԵԿ–ի, հնարավորություն կտա բիզնեսին ունենալ ազատ ֆինանսներ և դրանք տնօրինել` ելնելով ընկերության առաջնահերթություններից:
Բիզնեսը շրջանառու միջոցները տնօրինելու ևս մեկ հնարավորություն կունենա, եթե օրենքի ուժ ստանա ավելացված արժեքի հարկի գումարները նոր մեխանիզմով բիզնեսին վերադարձնելու` ՊԵԿ-ի առաջարկը:
«Ներկայում ներմուծվող և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների դիմաց վճարված ԱԱՀ գումարները տնտեսվարողները ստանում են եռամսյակը մեկ անգամ, իսկ նախագծով առաջարկում ենք վերադարձնել յուրաքանչյուր ամիս: Կարծում ենք` սա դրական ազդեցություն կունենա բիզնեսի համար` իրենց ապրանքաշրջանառությունն ապահովելու և ավելի ճկուն միջավայրում գործելու հարցում»,-վստահեցնում է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
2021 թվականից հարկման գրեթե բոլոր համակարգերում գործողները տարբերություն կզգան նաև եկամտային հարկը հաշվարկելիս: Եկամտային հարկի 23%-ի փոխարեն գործելու է 22% դրույքաչափը և օրենսդրական փոփոխությունների համաձայն` մինչև 2023 թվականը` յուրաքանչյուր տարի, մեկ տոկոսային կետով նվազելու է:
ՊԵԿ-ի գնահատմամբ` կատարված և առաջարկվող այս փոփոխությունները բիզնեսի ընդառաջ քայլ են, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 13:50
В Вашингтоне по случаю 109-й годовщины Геноцида армян Комитет «Ай дата» США провел ежегодный Марш справедливости.
-
2024-04-26 13:47
Христианские лидеры Британии направили письмо правительству с призывом признать Геноцид армян. Об этом сообщает «Cruxnow», цитируя статью Чарльза Колинза.
-
2024-04-26 13:45
Армения выдвинула трех кандидатов на должность судьи в Европейском суде по правам человека.
-
2024-04-26 13:43
В Ереване школьники избили одноклассника.