Միքայել Մինասյան. Մակունցին կնշանակեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
Մակունցին կուղարկեն Պետդեպի թխվածքաբլիթների հետևից, ինչի մասին այդքան երազում էին թավշյա հեղափոխականները: Նրանց թվում է, թե Հայաստանին կփրկի դիլետանտ Մակունցը: Այս մասին Թելեգրամի իր ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
««Հայաստանը ես եմ»՝ շուտով կհայտարարի մադամ Մակունցը, ում հատուկ արժանիքների համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Նույնիսկ եթե համարենք, որ Մակունցը վատ մարդ չէ, կասկածի ենթակա չէ այն, որ Մակունցը ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, ավելին՝ ապաշնորհ դիվանագետ: Եվ ընդհանրապես, նա դիվանագետ չէ: Նրա անգրագիտության վկայությունն են տարբեր մակարդակներում, այդ թվում՝ միջխորհրդարանական, արտաքին քաղաքական ձախողումները: Հենց Մակունցին Փաշինյանը նախ նշանակեց մշակույթի նախարար, ապա՝ իր խմբակցության ղեկավար: Մակունցը, ով հայտնի է որպես Փաշինյանի անգլերենի մանկավարժ, ունի մեկ առավելություն. Նիկոլը նրան անխոս հավատում է: Ահա թե ինչու նրան ԱՄՆ ուղարկելով՝ Փաշինյանը որոշել է մեկ հարվածով երկու նապաստակ սպանել՝ փրկել Մակունցին խորտակվող նավից և նրան օգտագործել երկու գերտերությունների միջև կեղտոտ խաղում:
Նիկոլի թիմը մնաց մինչև Բայդենի նշանակումը: Լիլիթ Մակունցին կուղարկեն Պետդեպի թխվածքաբլիթների հետևից, ինչի մասին այդքան երազում էին թավշյա հեղափոխականները: Նրանց թվում է, թե Հայաստանին կփրկի դիլետանտ Մակունցը: Նրա ապագա նշանակումը հարված է հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի իմիջի համար:
2 օր առաջ սորոսական շրջանակները սկսեցին հակառուսական հռետորաբանությունը: Մակունցի նշանակման որոշումը կլինի այն աշխարհաքաղաքական քաոսի ինստիտուցիոնալիզացումը, որում Նիկոլը ներքաշել է Հայաստանին:
P. S. Ի դեպ, հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանը երդվել է վերանայել դեսպանների պաշտոնում անձանց նշանակման պրակտիկան, որոնք կադրային դիվանագետներ չեն համարվում»,-գրել է Մինասյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».