Կուրղինյան․ Շուշին վերադարձրած մարդիկ Փաշինյանի հրամանով հեռացել են
Մարդկանց, որոնք ազատագրել են Շուշին, հրամայված էր նահանջել, քանի որ նրանց ասել են, որ այժմ «Իսկանդերներով» կհարվածեն, և նրանք չպետք է այնտեղ լինեն: և նրանք արդեն գրավել էին Շուշին և հեռացել Փաշինյանի հրամանով: Այդ մասին հայտարարել է «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը:
«Մարդկանց, որոնք ազատագրել են Շուշին, հրամայված էր նահանջել, քանի որ նրանց ասել են, որ այժմ «Իսկանդերներով» կհարվածեն, և նրանք չպետք է այնտեղ լինեն: և նրանք արդեն գրավել էին Շուշին և հեռացել Փաշինյանի հրամանով: Իսկ այն պահին, երբ նրանք հեռացել են, հայտարարվել է, որ Շուշին հանձնել են: Այդպիսի կապիտուլյացիայի համար որևէ հիմնավորում չկար: Ես առհասարակ չեմ հասկանում՝ ինչ կապ ուներ այդտեղ Շուշին:
Այժմ արդեն բոլոր հայ աղբյուրներն ասում են, որ հայկական բանակն առհասարակ չի մասնակցել Ղարաբաղին աջակցելու հարցում, առհասարակ: Նաև զենքը, որը փոխանցվել էր Ղարաբաղին տարբեր կողմերից, սառեցվել էր Հայաստանի տարածքում և չէր փոխանցվել Ղարաբաղին: Ընդհանուր առմամբ մայր Հայաստանից որևէ օգնություն Ղարաբաղին չէր ցուցաբերվել: Արվում էր ամեն ինչ, որ այդ դավաճանությունը, և, ըստ էության, Փաշինյանի ընտրությունը կատարվել է թուրք-ադրբեջանական փողերով:
Գլխավոր խնդիրը Ղարաբաղի հանձնում էր, ինչը նա կատարել է, որի համար նրա ընտանիքը ստանում է պարգևներ արդեն Ադրբեջանի ղեկավարությունից: Հայաստանում քննարկվում է այն, որ կատարվել է աննախադեպ դավաճանություն: Ուշագրավն այն է, որ կռվող ղարաբաղյան բանակը, այնուամենայնիվ, հենց ղարաբաղյան բանակը կարողացել է հետ մղել թուրք-ադրբեջանական ուժերին: Ահա թե ինչն է ուշագրավ:
Զարմանալի են այդ 5 000 տղաները, որոնք զոհվել են այնտեղ: Իսկ մնացածը դավաճանություն է: և հայկական մեղքը, ինչպես ես գրել եմ բազմաթիվ անգամ, կայանում է նրանում, որ խելագարված Հայաստանն ընտրել է դավաճան և մարդասպան Փաշինյանին, և առ այսօր ոչինչ չի կարող անել այդ կապակցությամբ: Իսկ ինչ վերաբերում է իրական պատերազմին, ապա հանկարծակի պարզ է դարձել, որ փոքրիկ Ղարաբաղն ունակ է կռվել թուրք-ադրբեջանական համատեղ բանակի դեմ Հայաստանի լիարժեք դավաճանության պարագայում: և դա ձեզ այժմ կասի Երևանում ցանկացած հայ: Ուրիշ ոչ մեկը ոչինչ ձեզ չի ասի»,-ասել է Սերգեյ Կուրղինյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.