Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ․ ՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽԱԾ ՎԻԺՎԱԾՔԻՆ ԾԱՌԱՅՈՂ ԲՈԼՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ԴԱՎԱՃԱՆԻ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ
Հայրենիք ծախած վիժվածքին ծառայող բոլոր դեսպանները դավաճանի հանցակիցներն են: 100 տարի էլ անցնի՝ ճակատներից դավաճանի խարանը չեն մաքրելու: Այս մասին գրել է քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը:
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Նոյեմբերի 9-ին կիպիտուլյացիայի մասին ակտը ստորագրելուց հետո հրաժարական չտված բոլոր դեսպանները թուրքՆիկոլի հանցակիցներն են: Չկա որևէ տարբերություն դեսպանների և հայ դիվանագիտության լամայի՝ Ռուբինյան Ռուբենի միջև: Հայրենիք ծախած վիժվածքին ծառայող բոլոր դեսպանները դավաճանի հանցակիցներն են: 100 տարի էլ անցնի՝ ճակատներից դավաճանի խարանը չեն մաքրելու: Ու թող դեսպաններից որևէ մեկի մտքով չանցնի, թե կարող է այս խայտառակության պատասխանատվությունից փախչել: Հնարավորության պատուհան կար՝ հրաժարական: Այդ պատուհանն այևս փակ է. իրենց պաշտոններում մնացած դեսպանները թուրքՆիկոլի հանցակից ծառաներն են, որոնք հրաժարական չտալով՝ փաստել են, որ համաձայն են դավաճանության հետ, փաստել են, որ հայ ժողովրդի և հայոց պետականության թշնամիներն են, հազարավոր հայերի արյունով ազատագրված Արցախի գերեզմանափորերն են:
Հրաժարական չտալով՝ ստորագրել են, որ կատարվածի պատասխանատուն են, այսինքն՝ հայ ժողովրդի թշնամիներն են: Դեսպաններից ոչ մեկի մտքով թող հանկարծ չանցնի, թե հետո կարող է արդարանալ՝ գլուխ արդուկելով, թե ինքը ոչ թե թուրքՆիկոլին է ներկայացրել, այլ պետությունը: Չկա նման բան. դեսպանը քաղաքական պաշտոն է, գործադիր իշխանության քաղաքան մասնիկ է և դեսպանը հավատարմագրման վայրում ներկայացնում է ռեժիմը, ոչ թե երկիրը: Հրաժարական չտված դեսպանները պետք է ականջներին օղ անեն՝ հետագայում իրենք ոչ մեկին պետք չեն՝ որպես թուրքՆիկոլի հանցակից ծառաներ: Իրենք պետական ու ակադեմիական համակարգերում տեղ չունեն՝ որպես Եռաբլուրի ընդարձակման անմիջական պատասխանատուներ:
Հ.Գ. Նիդերլանդներում դեսպան Բալայան Տիգրան, դու հո՞ քո աչքով էս տեսել, թե ոնց ու ինչ դիրքերից էին բանակցում Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը: Նաև տեսել ես, թե ոնց են բանակցել նոր շեֆերդ ու ինչի է հանգեցրել այդ բանակցածը: Կապիտուլյացիայից հետո հայրդ հացադուլ էր հայտարարել, ասում էր՝ թուրքՆիկոլին պետք է հեռացնել ու պատասխանատվության ենթարկել: Դու ասելիք չունե՞ս:
Հ.Գ.Գ. ԱՄՆ-ուն արդեն նախկին դեսպան Ներսիսյան Վարուժան, դու նույնպես անձամբ տեսել ես, թե ո՞նց էին բանակցում Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը: Ո՞նց էլի, ո՞նց 2.5 տարի ծառայեցիր թուլեքի թագավորությանն ու մասնակիցը դարձար Հայրենիքը ծախելուն: Գոնե նոյեմբերի 10-ին հրաժական տայիր, դեմքդ փրկելու շանս ունենայիր: Դուրդ եկա՞վ, որ թուրքՆիկոլի մերձավոր Մակունցին դեսպան նշանակելու համար հաշված ժամերի ընթացքում իրերդ հավաքել տվեցին ու փողոց նետեցին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-15 19:44
С того момента, как стали известны результаты выборов в США, лидеры в области изменения климата знали, что Дональд Трамп нанесет удар по переговорам COP29 в Баку. Чего они не предвидели, так это того, что лидер Азербайджана начнет подрывную работу изнутри, передает CNN.
-
2024-11-15 19:42
Национальное Собрание Армении ратифицировало соглашение о свободной торговле между Евразийским экономическим союзом и Ираном.
-
2024-11-15 19:41
Антикоррупционный суд удовлетворил ходатайство прокурора и применил меру пресечения в виде ареста в отношении сына бывшего мэра Гюмри Самвела Баласаняна Хачатура Баласаняна. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Генпрокуратуры республики.
-
2024-11-15 19:39
Канцлер ФРГ Олаф Шольц впервые за два года провел в пятницу телефонный разговор с президентом России Владимиром Путиным, в ходе которого призвал к окончанию вооруженного конфликта на Украине, сообщил пресс-секретарь кабмина ФРГ Штеффен Хебештрайт.